ՄԱՐԶ

Կիրակիներին գնում եմ թատրոն, բեմում մենակ պտտվում եմ, կարոտս առնում... Ռոզա Մխիթարյան

«Օկտավա+» ծրագրի հերթական հանդիպումը տավուշցիների հետ՝ Իջևանի պետական համալսարանի բակում էր: Այս անգամ իջևանցիների հետ հանդիպման էին եկել երկու տարբեր սերունդների թատերական աշխարհի ներկայացուցիչներ՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի, Մովսես Խորենացի մեդալակիր, «պատվավոր տավուշցի» կոչմանն արժանացած, ծնունդով արծվաբերդցի, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի՝ Ռոզա Մխիթարյանը և Երևանի Հենրիկ Մալյանի անվան և «Գոյ» թատրոնների դերասան, կինոյի և թատրոնի սիրված արտիստ՝ Սամվել Թոփալյանը:

Տեսանկարահանումը կատարվել է ԱԴ ժամանակ:

«Օկտավա+» ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, որը միտված է զարգացնել մարզային մշակութային կյանքը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *