ՄԱՐԶ

«Կտոր մը երկինքը» ամենաքիչը տեսել եմ ես. Աշոտ Ադամյան

«Ռեգիոն» կենտրոնի «Օկտավա» ծրագիրը նոր եթերաշրջանը մեկնարկեց Տավուշի մարզկենտրոն Իջևանից: Տավուշցիների հետ հանդիպումը կինոյի և թատրոնի ճանաչված արտիստ Աշոտ Ադամյանի հետ էր, որին բոլորը հիշում են Թորիկի, Օբերոնի և մի շաք այլ դերերով: Ջերմ մթնոլորտ էր տիրում Իջևանի թիվ 2 երաժշտական դպրոցի «Ավանդույթ» մշակութային կենտրոնի բակում: Արտիստը պատմեց իր անցած ուղու, դերերի, կինոյի և թատրոնի անցյալի ու ներկայի մասին՝ ուրվագծելով ապագան, որ պիտի կերտեն երիտասարդները: «Օկտավա» ծրագիրը միտված է զարգացնել մարզային մշակութային կյանքը, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից և ռազմավարական գերակա ուղղություններից է: ՌԵԳԻՈՆ կենտրոն ԼՈՌԻ հեռուստաընկերություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *