ՄԱՐԶ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԴԱՆԴԱՂՈՒՄ Է

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան շենքային այս վատթար պայմաններում սպասարկում է  շուրջ 43.500 բնակչի, որից 9000-ը՝ անչափահաս: Նեղ մասնագիտական կաբինետներ կան, որոնք խորհրդային տարիներից ի վեր չեն վերանորոգվել, իսկ Ֆլյուրոգրաֆիայի կաբինետի հնամենի գույքը՝  հնագետների կողմից 20-րդ դարավերջի առողջապահության առաջնային օղակի ուսումնասիրման հինալաի նյութ կհանդիսանա: 

Առողջության առաջնային օղակների հիմնախնդիրներին տեղում ծանոթացանալու նպատակով այցելեցինք նաև Գուգարք Կենտրոնական պոլիկլինիկա, որի պայմանները անհամեմատ լավն են, շենքը կառուցվել է 2001 թվականին, բայց ինչպես ասում են՝ երկու երնեկը չի մեկտեղվում. լավ նախագծի համար այնքան էլ լավ կապալառու չի ընտրվել, աշխատանքը վատ են կատարել, պոկված սալիկների տեղում չի նշմարվում ոչ սոսինձ, ոչ ծեփամածիկ: Այս ամենն իհարկե մատուցվող բժշկական ծառայություների վրա այնքան էլ չեն ազդում, բայց…

ԼՄԱ Առողջապահության եվ սոցիալական ապահովության վարչության պետը նկարագրեց  մյուս պոլիկլինիկաների շենքային պայմանները` հավելելով, որ թիվ 1 պոլիկլինիկան կառավարության ուշադրության առանցքում է և շենքը կապիտալ կվերանորոգվի:

Շենքային պայմաններից զատ մտահոգիչ էր նաև բժշկական ժամանակակից  սարքավորումների բացակայությունը: Այս մասով ունենք նաև ձեռքբերումներ. ահա ռենտգեն սրահում տեղադրված ժամանակակից, նոր ռադիոգրաֆ ռենտգեն սարքը, որ թիվ 1 համաբուժարանին տրամադրել է առողջապահությույան նախարարությունը, անխոս, մեծ նվեր՝ վանաձորցիներիս:

Սարքավորումներից զատ ունեն նաև կադրերի խնդիր,  հիմնականում պոլիկլինիկաներում աշխատում են տարեց բժիշկներ, իսկ երիտասարդ  մասնագետները մայրաքաղաքից քիչ են վերադառնում, իսկ վերադարռանալուց հետո էլ նախընտրում են հիվանադանոցը, ոչ թե՝ պոլիկլինիկան:  

ԼՄԱ Առողջապահության եվ սոցիալական ապահովության վարչության պետն ասում է, որ ակտիվորեն աշխատում են առողջապահության նախարարության կադրերի վարչության հետ, ամսական ներկայացնում՝ մասնագետների պահանջարկը: Նեղ մասնագետների անհրաժեշտություն է զգացվում Լոռու մարզի բոլոր պոլիկլինիկաներում` Տաշիրում և Ստեփանավանում, մասնավորապես:    

Ուժերի ներածին չափով աշխատում են այնպես, որ խնդիրները բացասաբար չանդրադառնան սպասարկման որակի վրա:

Շուրջ 5 տարի է պոլիկլինիկան աշխատում է ցանցային դեղատների միջոցով: Հիվանդը ձեռքբերելով անվճար դեղատոմսը, այցելում է այն դեղատունը, որը մրցույթով ճանաչվել է հաղթող՝ տվյալ դեղամիջոցը տրամադրելու համար: Իսկ դեղատներում ոչ միշտ է առկա լինում անհրաժեշտ դեղորայքը, ինչը ևս խնդիր է: Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ պոլիկլինիկաներում ունենք խնդիրներ ինչպես շենքային պայմանների, տեխնիկական վերազինման, այնպես էլ  կադրերի և բնակիչների  սպասարկման մասով:

Մեզ հանդիպած տնօրենները հավաստիացնում են, որ խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են, վստահեցնում են, որ միջազգային ծրագրերը և կառավարության հոգածությունը շարունակական կլինեն:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *