ՄԱՐԶ

Մի քանի անգամ մահացել ու նորից վերածնվել եմ. Հեղինե Մովսեսյան

Հեղինե Մովսեսյանը լեզվաբան է, ՆԳՆ ճգնաժամային կառավարման փորձագետ, «Հեղինե Շեյխա» ՀԿ նախագահը: Դեռ մանկուց հաղթահարել բոլոր բոլոր դժվարությունները, նպատակ ունենալով կրթվել և կրթությամբ ապացուցել իր բոլոր կարողություններն ու հնարավորությունները:

-Ես անցել եմ բավականին բարդ ճանապարհ, մի քանի անգամ մահացել ու նորից վերածնվել եմ: Շատ դժվարութթյունների միջով եմ անցել, բայց դրանք ոչ թե ինձ կոտրել են, այլ ավելի եմ ուժեղացել:

Երեխաների պաշտպանությունը

-Շատ եմ սիրում մարդկանց օգնել ու շատ եմ սիրում երեխաներին: Պատահական չէ, որ իմ առաքելությունն է՝ «Փրկել մարդկանց», «Լինել երեխաների կողքին»: Փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի երեխաները լիարժեք ապրեն, վայելեն իրենց մանկությունը, հետագայում ստանան որակյալ կրթություն և հասնեն այն իդեալին, որին իրենք ձգտում են:

Ձգտումները և անցած ճանապարհը

-Վստահ եմ, որ մարդն ինչին ձգտի՝ կհասնի, ու դժվարությունների առաջ չպիտի ընկճվել և դժվարություններն ու խոչնդոտները հարկավոր է դիտել որպես միջոց նպատակին հասնելու համար, որպեսզի կարողանալ պիտանի լինել պետությանն ու հասարակությանը: Խնդիրը չպիտի դիտարկել որպես հիմնախնդիր, չպիտի գցել գորգի տակ, որ այդ գորգը վառվի, հետո էլ քեզ վառի: Ընդհակառակը, խնդիրը պետք է լուծել և դրանով ավելի ուժեղանալ: Այո, դժվարությունները ոչ թե ինձ կոտրել են, այլ ավելի են ուժեղացրել, շնորհիվ նաև այն մարդկանց, որոնք եղել են իմ կողքին: Եղել են դեպքեր, որ ես մենակ եմ եղել, բայց այդ միայնությունը ես եմ ընտրել, որովհետև չեմ ցանկացել, որպեսզի որևէ մեկը ներքաշվի իմ խնդրի մեջ, խնայել եմ,  որ վատ չզգան սիրելի մարդիկ, չտխրեն:  

Մարդուն օգնելու համար կրթություն է պետք

Կրթությունը կյանքիս կարևոր ընկերն է, և կրությունը մի բան է, որը վերջ չունի: Իմ բախտը միշտ բերել է կրթվելու հարցում, որովհետև ինձ միշտ դասավանդել են լավ ուսուցիչներ: Կարդալով ես ուղի եմ փնտրում դժվարություններից դուրս գալու համար, որովհետև գրքերի մեջ գտնում եմ մարդկանց, որոնք նույն դժվարությունների միջով են անցել և մենակ չեմ զգում, գտնում եմ իմ նմանակներին:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի համալսարան, և քանի որ նպատակներս հեռու էին տանում՝ ընտրեցի անգլերենը: Հիմա կրթույունս շարունակում եմ Գլաձորում: Աշխատելով որպես փրկարար, մտածում եմ, որ մարդուն հարկավոր է օգնել բոլոր կողմերով՝ օրենքով, իրավունքով, այսինքն, եթե ընկել է՝ պիտի բարձրացնել: Բայց երբ ես եմ ընկել՝ ոչ մեկից օգնություն չեմ ակնկալել:

Աշխատելու համար ինձ էներգիա է պետք, իսկ էներգիայի աղբյուրը՝ երեխաներն են: Իրականացնում եմ կրթական ծրագրեր:

Ունեմ սրտաճմլիկ պատմություններ, բայց հաղթահարելով դրանք դառնում են հաջողության պատմություններ:

Այնպիսի աշխատանք եմ ընտրել, որպեսզի այն լինի իմ կյանքը: Սիրում եմ առաջ գնալ ու մարդկանց առաջ տանել որպես առաջնորդ: Հետևաբար ինձ պետք է շատ էներգիա…

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *