ՄԱՐԶ

Ոչ աստվածատուր իշխանություն չկա. Պավել Մորոզով, Ֆիոլետովո

Ֆիոլետովոյի բնակիչ Պավելի ընտանիքն ապրում է սովորական մոլոկանների վարք ու բարքով, անասնապահությամբ է զբաղվում: Առանձնապես գոհ է իր կյանքից, կարևորը՝ ավանդույթների խստագույնս պահպանում է:

19-րդ դարի կեսերից Նիկոլայ Առաջին ցարի հրամանով մոլոկանները, իբրև ուղղափառ եկեղեցուց տարբերվող աղանդ, տեղահանվել ու վերաբնակեցվել են Անդրկովկասում: Այդպես նրանք հայտնվել են նաև Հայաստանում՝ բնակվելով հիմնականում երկրի հյուսիսային մասում մասնավորպես՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքում,  իսկ ավելի վաղ՝ , Ֆիոլետովո (Վորոնցովկա) և Լերմոնտովո գյուղերում: 

Ծագումը և ապրելակերպը

Մենք այստեղ ապրում ենք 1840 թվականից, մեր ապուպապերը այստեղ են ապրել: Ներկայումս ես և կինս տղայիս ընտանիքի հետ ենք ապրում, 5 թոռ ունենք, մի տղաս էլ այստեղ է ապրում, հաշմանդամ է, մենք բոլորս մի տան մեջ ենք ապրում: Իմ երեխաները չեն արտագաղթել, բայց գյուղից շատ են գնացել Ռուսաստան: Ես չեմ բողոքում, մենք այստեղ միշտ լավ ենք ապրել: Պապս այս տարածքի բժիշկն էր, ամբողջ Մարգահովիտը (Համզաչիման-հարևան հայկական գյուղը (խմբ.) գոհ էր նրա աշխատանքից, նրա առջև նույնիսկ գլխարկներն էն հանում: Հայերի հետ լավ ենք ապրում, բարեկամություն ենք անում, որովհետև նրանք մեր ավանդույթներն են հարգում, մենք էլ իրենցը:

Հավատքը և ավանդույթները

Մենք նույնպես քրիստոնյա ենք, ինչպես հայերը, հավատում ենք կենդանի աստծուն: Յուրաքանչյուր կիրակի,ըստ ավանդույթի հավաքվում ենք, երկրպագում աստծուն, սաղմոսներ ենք երգում, փառք աստծո, այսպես ապրում ենք…

Աշխատում ենք, պարտեզն ենք մաշակում, ցանում ենք, հնձում ինքներս, մեր երեխաների ու թոռների հետ, ընտանեկան դրվածքով:  Ես մարդկանց չեմ բաժանում, բոլորն էլ հավասար, հայերին հատկապես, մենք միմյանցից շատ բան ենք սովորում:

Մոլոկանների խնդիրները Հայաստանում

-Խնդիրներ հիմա բոլորն ունեն, մենք ջանում ենք մեր խնդիրներն ինքներս ուղիներ գտնել ու լուծել: Խորհրդային ժամանակներում ուրիշ էր, մենք աշխատում էինք, մեզ աշխատանք էին առաջարկում: Կապի ոլորտում եմ աշխատել, բարձրավոլտ էլեկտրացանցերում՝ ՊՄԿ 3-ում, Դիլիջանում շինարարական ընկերությունում: Հիմա եթե աշխատանք պատահում է՝ աշխատում եմ:

Հիմանական զբաղմունքը

Ութ կով ունեմ, վեց հորթ, շաբաթական մի 40 լիտր կաթ ենք հավաքվում, և վաճառում, երբեմն պանիր ենք բռնում, պատվերով, վաճառքի համար: Տնամերձ հողամասում մեզ համար ցանում ենք բանջարեղեն՝ կարտոֆիլ, ճակնդեղ, գազար, կաղամբ: Հարսս վաճառքի համար աճեցնում է գազարի սերմեր և սածիլներ: Ջերմոց էլ ունենք, այտեղ էլ հարսս աճեցնում է վարունգ և լոլիկ:

Հարաբերությունները իշխանությունների հետ

Ամեն ինչ կարծես նորմալ է, որևէ խնդիր չունենք, գազի, էլեկտրականության, ջրի համար վճարում ենք: Մենք սովոր ենք ամեն բան ստանալ մեր աշխատանքի շնորհիվ, և չենք փորձում որևէ մեկից օգնություն ստանալ: Գրքում գրված է. «Ոչ աստվածատուր իշխանություն չկա» և մենք պետք է միշտ ենթարկվենք իշխանությանը, իհարկե, ցանկալի է որ ամեն ինչ բխի մեր քրիստոնեական կյանքից, Ավետարանից, այսինքն, ոչ ոք հասարակ ժողովրդից վեր չէ, մենք բոլորս հավասար ենք Աստծո առաջ: Եթե հասարակ մարդը լավը լինի, իշխանավորը ավելի լավը կլինի, իսկ եթե չարաշահում են իշխանությունը՝ դա շատ վատ է: Մենք ամեն բան պետք է տանենք սիրով:

Երիտասարդության զբաղմունքը

-Հիմանականում բոլորը աշխատում ենք քաղաքներում, շինարարական, մեխանիկայի ոլորտում, տարբեր ֆիմաներում: Կանայք քաղաքներում հրավերով մաքրում են բնակարաններ…

Մանրամասները՝ տեսանյութում:  

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *