Դեռևս խորհրդային տարիներից առողջության առաջնային պահպանման օղակների մաս կազմող նախկի գյուղական ամբուլատորիաները, որոնք այսօր վերապրոֆիլավորվել են և գործում են որպես բուժակ-մանկաբարձական կետեր՝ կամ տնակային պայմաններում կամ համայնքապետարաններին, դպրոցներին, մանկապարտեզներին կից սենյակներում: Ինչպես օրինակ, Նոր Խաչակապ, Լեռնանցք, Արջահովիտ, Քարաձոր և Շենավան համայնքների ԲՄԿ-ը, որոնք ներառված են Սպիտակի բժշկական կենտրոնի արտահիվանդանոցային ծառայության մեջ: Շենքային պայմանների, սպասարկման որակի, բժշկական սարքավորումների հագեցվածության և կահավորման վերաբերյալ հիմնախնդիրներին ծանոթացանք տեղում, այցելելով ԲՄԿ-ներ : Քարաձորի բուժակ-մանկաբարձական կենտրոնի բուժքույր Անուշ Մատինյանն ասում է, որ ջեռուցման բացակայության պատճառով, հատկապես ձմռան ամիսներին բնակչությանը սպասարկում է տնայցերով:
Համայնքային բուժակ-մանկաբարձական կետերում բացակայում է ջեռուցումը, չկա ջրամատակարարում, ջրահեռացում, անսարք վիճակում է կոյուղին: Խնդիր է նաև թեքահարթակների, սանհանգույցների բացակայությունը, երբեմն նաև կաթացող տանիքը:
Խնդիրներին բախվում են նաև մանկաբույժները և թերապևտները, որոնք ամեն ամիս մեկնում են համայնքներ` տեղում բուժական միջոցառումներ իրականացնելու: Այն, որ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են՝ վստահեցնում է Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն՝ Վադուհի Սիսակյանը:
Բավարար քանակով դեղորայքը ստանում են պոլիկլինիկայից, ծառայությունները մատուցում տեղում՝ ունեցած սարքավորումներով:
Գործակալության ներկայացուցիչներն այցելել են բուժկետ, տեսել պայմաններն ու ստանձնել վերանորոգել և կահավորել Արջահովիտի բուժկետը: Այժմ բուժկետը գործում է դպրոցին կից սենյակում: Սպասարկում է 309 բնակչի, որից 48-ը՝ 0-18 տարեկան: Չնայած շենքային պայմաններին՝ հոսող ջրի խնդիրն առկա էր նաև այստեղ:
Սպասարկման օպերատիվության և որակի վրա բացասաբար է անդրադառնում նաև շենքային պայմանները: Արջահովիտի ամբուլատորիայում բուժքույրն անհրաժեշտություն էր համարում ծալովի շիրմայի առկայությունը, որպեսզի ներարկումների և վիրակապելու ժամանակ ստիպված չլինի բանալիով փակել դուռը:
Մասնագետների բացակայության առումով ունենում ենք խնդիրներ,- ասում է ԼՄԱ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը, միաժամանակ հավելում, որ իրենց աշխատանքների արդյունքում է, որ այսօր բուժակ-մանկաբարձական կետերը տնակային պայմաններից անցել են շենքային պայմանների:
Դժվար է նաև հեռավոր բուժակ-մանկաբարձական կետերից դեպի պոլիկլինիկա տեղափոխման հարցը, ոչ բոլոր համայնքներում է երթուղին սպասարկվում, արագ կանչերի դեպքում բուժքույր Պողոսյանը նաև սեփական միջոցներով է լուծում տեղափոխման խնդիրը:
Աշխատանքի բերումով բուժքույրը տուն չկա, որ մտած չլինի, քաջատեղյակ է համայնքի բնակիչների առողջական խնդիրներին, անգամ հոգսերն Է կիսում: Վստահեցնում է , չնայած առկա դժվարություններին, նույն բուժքրոջ սրտացավությամբ շարունկելու է իր աշխատանքը, ոչ միայն Արջահովիտում, այլև հարակից համայնքներում:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն