ՄԱՐԶ

«Պարարտանյութը դարձել է ոսկու գին» արտահայտությունը լսում ենք ամեն 2-րդ ագարակցու բերանից

«Պարարտանյութը դարձել է ոսկու գին» արտահայտությունը լսում ենք ամեն 2-րդ ագարակցու բերանից

 Լոռի բերդ կենտրոնով համայնքը խոշորացվել է 2017-ին: Կազմում ընդգրկված են Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով և Ուռուտ գյուղերը։ Տեղական ինքնակառավարման կայացման սկզբից շուրջ 31 տարի համայնքի ղեկավար է Արայիկ Ներսիսյանը: Վերջինս ամփոփ ներկայացրեց 2021 թ-ի բյուջեի կատարողականի, կատարած աշխատանքների, 2022 թ-ին նախատեսվող սուբվեցիոն ծրագրերի, համայնքային ներդումներից: Ըստ այդմ միայն սուբվենցիոն ծրագրերով 2021 թ֊ին իրականացվել է շորջ 205 մլն դրամի աշխատանքներ' 5 բնակավայրերում կատարվել են ջրամատակարարման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ, տեղադրվել են հաշվիչներ 29 մլն դրամ, 4 բնակավայրում ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը 9 մլն դրամ, 5 բնակավայրում ընթացքի մեջ են ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալարկման աշխատանքները 87 մլն դրամ, բարեկարգվել են դպրոցների ցանկապատերը, տեղադրվել են նստարաններ 9 մլն դրամ, 4 բնակավայրում հիմնանորոգվել են համայնքային կենտրոնները 44 մլն դրամ, տնտեսության առաջատար ճյուղ հանդիսացող գյուղատնտեսությանը աջակցելու, հողերի ռացիոնալ օգտագործումը խթանելու նպատակով Լոռի Բերդ համայնքի կարիքների համար ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա 10 մլն դրամ, 8 բնակավայրերում տեղադրվել են հակակարկտային կայաններ 17 մլն դրամ ինչի արդյունքում ըստ Ագարակ վարչական շրջանի ղեկավարի՝ ավելացել է մշակվող վարելահողերի մակերեսը: «Պարարտանյութը դարձել է ոսկու գին» արտահայտությունը կլսենք ամեն 2-րդ ագարակցու բերանից, գյուղացիները ակնկալում են կառավարության աջակցությունը: Ըստ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի պարարտանյութի հարցը քննարկման փուլում է և հողօգտագործողներին կտրամադրվի 10.000 դրամի սահմաններում։ 2021 թ֊ին պետական բյուջեի միջոցներով վերանորոգվել է Լեջան բնակավայրի մանկապարտեզի մեկ մասնաշենքը, ասֆալտապատվել է Ստեփանավան Ուռուտ մայրուղին։ Արոտավայրերի բարելավման ռազմավարական ծրագրով 2 բնակավայրում տեղադրվել են ջրախմոցներ և վերականգնվել են արոտավայր տանող ճանապարհները։ 2022թ-ին KFW ծրագրով կլուծվի Ագարակ, Ուռուտ և Լոռի Բերդ բնակավայրերի խմելու ջրի և կոյուղու խնդիրը: Պետական բյուջեի միջոցներով կասֆալտապատվի Ստեփանավան Ագարակ մայրուղին։ Ագարակ գյուղի երիտասարդներից 30-ամյա Հրահատ Չատինյանը ներկա պահին աշխատում է, բայց ծայրը ծայրին հասցնելն է դժվարանում: Ասում է երիտասարդների համար աշխատատեղեր չկան, հողագործությամբ ոչ բոլորն են զբաղվում, անասնաբուծությունը շահութաբեր կլիներ, եթե խոտի գինը չթանկանար: Միակ տարբերակը արտագնա աշխատանքի մեկնելն է համարում:  Կատարված աշխատանքները թվելուց հետո Լոռի Բերդ համայնքի ղեկավարն ասաց, որ ամեն ինչ արվում է գյուղացուն գյուղում պահելու համար, հավելելով, եթե ինչ-որ ոլորտ անտեսվել է, ապա այն կընդգրկեն առաջիկա ծրագրերում: Արայիկ Ներսիսյանի խոսքով, արդեն իսկ գրանցած հաջողությունները ճիշտ նշանակված կադրերի և թիմային աշխատանքի արդյունք են:

2022 թ֊ին ներկայացվել է 15 սուբվենցիոն ծրագիր 350 մլն դրամ ընդհանուր գումարով։

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *