ՄԱՐԶ

Պողպատե մանդատով ֆռում ենք, բայց բան չկա մեջը

2017թ-ից Արմանիս, Կաթնաղբյուր և Ուրասար գյուղերը Ստեփանավանի հետ միավորվել ու ձևավորել են Ստեփանավան կենտրոնով խոշորացված համայնքը: 2020թ-ին Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը միաժամանակ հրաժարականի դիմում են ներկայացրել, առանց նրանց մասնակցության ավագանու մյուս անդամներն արտահերթ նիստ են գումարել, ընդունել նրանց հրաժարականն ու լուծարված համարել ավագանին, ապա՝ համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանի մահից հետո, Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Գրիգորյանը: Խոշորացումից հետո համայնքային խնդիրները եռապատկվել և ամենօրյա լուծում էին պահանջում, և քանի որ լուծարված էր ավագանին, 2021թ-ին սուբվենցիոն ծրագրերը ներկայացրել են 2020 թ-ի նախատեսված բյուջեով:

Ստեփանավան մտնելուն պես առաջին հայացքից աչք ծակող են շինարարական եռուզեռը: Երիտասարդական փողոցի բնակիչները սակայն, պնդում են, որ շինաշխատանքները կատարվում են թերություններով, շինարարական նորմատիվների խախտումներով: Երիտասարդական թաղամասի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանը հարևանների հետ մատնացույց է անում Բաղրամյան- Երիտասարդական խաչմերուկի կողուղին, որին տեաձև շարունակություն են տվել փոքր տրամագծի խողովակով: Կոյուղու և դիտահորերի ամենօրյա խցանումները դարձել են գլխացավանք` 2 փողոցների բնակիչների համար:

Մի քայլ առաջ անցնելով բնակիչներից, դժգոհությունները փոխանցեցինք Ստեփանավանի համայնքապետին: Չթաքցրեց` պայմանավորված մի շարք հանգամանքներով բողոք-դժգոհություններ ունեցել են, խոստացավ հնարավորինս շուտ աշխատանքային խումբ կազմել, լինել նշված հատվածում, հասկանալ դժգոհությունների պատճառը, համապատասխան ուսումնասիրություններ կատարել, շինարարների-վերահսկող կառույցների հետ անհրաժեշտության դեպքում վերանայել աշխատանքները:

Ստեփանավանցի 22-ամյա Ռոման Դավիթավյանն ասում է, որ հատկապես զինվորական ծառայությունից հետո են բախվում խնդրին: Ամռանը համայնքի տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, բայց դա էլ հարցի լուծում չէ:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *