ՄԱՐԶ

Վանաձորն ընտրում է. բանավիճում են ավագանու երիտասարդ թեկնածուները

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ

Վանաձորն ընտրում է: Բանավիճում են ավագանու երտասարդ թեկնածուները:

«Լոռի» հեռուստաընկերության եթերում բանավիճում են ՏԻՄ ընտրություներում առաջադրված կուսակցությունների երիտասարդ թեկնածուները: Հեռուստաընկերության հրավերն ընդունել և մասնակցում էին՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները:

Բանավեճի ընթացքում թեկնածուները առավելապես պատասխանում են Ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, այսպիսով հեռուստաընկերությունը ապահովում է բանավեճերի մասնակցայինությունը:

Բանավեճի սկզբում թեկնածուները խոսեցին  իրենց առաջադրման դրդապատճառների մասին, ապա պատասխանեցին՝  «Համայնքներում որքանո՞վ է օգտագործվում երիտասարդության ներուժը» և «Արդյո՞ք երիտասարդությունը միայն օգնողի դերում է ընտրություններին» հարցերին:

Մասնավորապես.

Արիստակես Դադյան /ԱԵ/-  Երիտասարդությանը պետք չէ մենակ թողնել, մենակ թողնելը դավաճանություն է և ընտրություներին մասնկացում է նոր գաղափարներով:

Գարիկ Ղուկասյան /ԲՀԿ/- Երիտասարդությունը այն հենասյունն է, որի վրա կառուցվում է երկրի ապագան: Այսօր մենք պարտավոր ենք այն երիտասարդներին, որոնք մեզ պատգամել են ապրել, ամեն բան անենք, որ երկիրը զարգանա: Գարիկ Ղուկասյանը գտնում է, որ այսօրվա երիտասարդությունը օգտագործվում է քաղաքկան ուժերի կողմից:

Աստղիկ Ավետիքյան /ԼՀԿ/ - Երիտասարդությանը պետք չէ առանձնացնել, այն հասարակության մի մասն է: Շատ կաևոր է, որ սերունդնեորը շարունակեն միմյանց, ու կարևոր է լուծել տնտեսական, դեմոգրաֆիական խնդիրներ: Հասարակությունը պետք է համաչափ զարգանա, ու չունենանք ներքին արտագաղթ:

Տիգրան Հովսեփյան /ՔՊ/-2018 թ. Հեղափոխության շարժիչ ուժը հենց երիտասարդությունն է եղել, և հեռտևաբար շատ կարևոր է երիտասարդության դերը համայնքի, ապա՝ երկրի  զարգացման գործում: Անկախ քաղաքական հայացքներից, մարզպետին կից երիտասարդության խորհուրդ է գործում մարզում և այդ խորհուրդը ապաքաղաքական լինելով բազում խնդիրներ է լուծում:

Ա. Դադյանն էլ գտնում է, որ մարզպետին կից երիտասարդական խորհուրդը զուտ ձայներ է ապահովում գործող իշխանության համար:

Բուռն քննարկում ծավալվեց երիտասարդության զբաղվածության թեմայով և բանավեճի բռնվեցին ԱԵ և ՔՊ կուսակցությունների ներկայացուցիչները: ԱԵ ներկայացուցիչը գտնում է, որ ուսխորհուրդները և աշակերտական խորհուրդները քաղաքականացված են: Իսկ /ԼՀԿ/ Աստղիկ Ավետիքյանը գտնում է, որ ճնշումների ենթարկվում են նրանք, ովքեր կուլ են գնում, և որևէ մեկը չի կարող վախեցնել ուսանողին:

 Քննարկվեց նաև կրթական ծրագրերի, քրեական ենթամշակույթից երիտասարդներին զերծ պահելու մասին խնդիրներ:

Թեկնածուներից Աստղիկ Ավետիքյանը գտնում է, որ կրթական ծրագրերում պետք է ներգրավվել համայնքներում ու  մանկական հասակից: Այստեղ համայնքը անելիք ունի՝ մանկապատանեկան խմբակներ ստեղծելու հարցում:

Ի՞նչ մեթոդներով, ի՞նչ ճանապարհով են ընդունվում աշխատանքի  երիտասարդները նախընտրական շրջանում, ինչո՞ւ են ասֆալտապատման աշխատանքներ իրականացվում Բազում թաղամասում: Այս հարցերն էին ուղղում ընդդիմադիր թեկնածուները ՔՊ ներկայացուցչին, որին վերջինս պատասխանեց, ասելով, որ համայնքն ապրում է իր բնականոն զարգացումը և նախընտրական շրջանում չպիտի մի ամբողջ ամիս դադարեցնել աշխատանքները:

Առավել մանրամասները՝  տեսանյութում:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *