Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

17 ընտանիքների բնակարանային հարցը` "օդից կախված" վիճակում. Գեղասար, Լոռի

Ելենա Գալստյանի 11 հոգանոց ընտանիքը երկրաշարժից հետո տնակում է: Բնակարանային հերթացուցակում չկան ու չգիտեն էլ՝ երբ քարաշեն տուն ունենալու բախտին կարժանանան: Վեներա Սահակյանն էլ է Գալստյանների բախտակիցը: Տան հարցով շատ են դիմել ու գրել, բայց 30 տարում ոչինչ չի փոխվել: Տնակում ապրում են՝քարաշեն տան մասին երազում: Լոռու մարզի Գեղասար գյուղում տնակներում բնակվող 17 ընտանիք կա,-ասում է գյուղապետ Վարազդատ Գրիգորյանը: Ժամանակին պետությունը տնակներով է ապահովել նրանց՝որպես կորցրած բնակարանների փոխհատուցում: Ըստ գյուղապետի՝ նրանց հանդեպ պետությունը պարտավորություն չունի, թեև տնակերն էլ իրենց պիտանիության ժամկետներն ունեն: Դիմել են կառավարությանը, ստացել պատասխան՝ բնակմակերեսի իրավունքը պետք է դատական կարգով վիճարկեն: Գյուղապետի խոսքով՝ աղետից տուժածների բնակարանային հերթացուցակները կազմվել են 2008-ին: Դրանից առաջ գյուղից հեռացած ընտանիքները հնարավորություն չեն ունեցել ընդգրկվելու ցուցակներում, ինչի հետևանքով էլ առայսօր չունեն հիմնական կացարան: Ետ գալու ցանկություն շատերն ունեն, գյուղում տանիք չունենալը ետ է պահում: Կան նաև կասեցված կարգավիճակով շահառուներ: Մանրամասն՝ տեսանյութում:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն են, և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *