Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

2021 թվականից կգործի բժշկական ապահովագրության համակարգը (տեսանյութ)

2021 թվականից կգործի համապարփակ բժշկական ապահովագրության համակարգը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մանրամասն ներկայացրեց՝ ինչպես է գործելու համակարգը:

Ըստ Թորոսյանի՝ ապահովագրական համակարգը կգործի  երկու խմբերի մասով` այն քաղաքացիների, որոնք այս պահին պետության կողմից երաշխավորված բուժօգնություն են ստանում եւ զբաղված քաղաքցիների:

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ բժշկական ապահովագրության թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցություն է եղել:

 «Դա առաջին խորհրդակցությունը  չէր, երկրորդն էր այդ մակարդակի:

Հանրային քննարկումներ պետք է ծավալել այս հարցի վերաբերյալ, որպեսզի մշակմանը եւ ներդրմանը զուգընթաց բոլորը հասկական՝ ինչի՞ մասին է խոսքը:

Արսեն Թորոսյանը ներկայացրեց ՀՀ-ում համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի ներդրման նպատակները, սկզբունքներն ու առաջնահերթ քայլերը:

«Նպատակներից մեկը  բնակչության համար բժշկական օգնության եւ սպասարկման որակի եւ մատչելիության բարձրացումն է: Ինչպես նաեւ՝ առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր աղբյուների ներգրավվումը, ոլորտի ֆինանսավորման բարելավումը, բուժօգնության որակի վերահսկման նոր մեխանիզմների ներդրումը, Առողջապահության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացումն ու  ստվերային դրամաշրջանառության վերացումը»:

Սկզբունքների մասին խոսելով, նախարարը կարեւորեց առողջապահության ոլորտում սոցիալական համերաշխության եւ արդարության երաշխավորումը:

«Մենք ունենք տարբեր խմբերի քաղաքացիներ, առողջ քաղաքացիներ հարաբերականորեն, ավելի առողջական խնդիրներով քաղաքացիներ, երիտասարդ քաղաքացիներ, տարեց քաղաքացիներ, երեխաներ եւ նման համակարգերի ներդրումը կարեւոր է,  քանի որ ընդգրկվում են բոլորը եւ պետք է հոգալ բոլորի կարիքներն՝ ըստ անհրաժեշտության:

Հիմա մենք ունենք փաստացի տարբեր փաթեթներ, որոնք հատվածական են լուծում խնդիրը: Մենք ուզում ենք լուծել բոլորի խնդիրները»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Այս թեմայով նախարարը պարբերաբար կխոսի,  կլինեն դեբատներ, հեռուստատեսային քննարկումներ, պետք է  նաեւ ԱԺ լսումներ կազմակերպել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *