Արևաշողցի Նունեի «Քաշմիր» բիզնեսն ընդլայնվելու միտում ունի
Նունե Ալավերդյանն իր «Քաշմիր» կանաչ բիզնեսը հիմնադրել է 2021թվականինին` ՄԱԿ-ի զարգացման ծրագրին մասնակցության միջոցով: Հավաքագրում է օգտագործված հագուստ, ենթարկում ախտահանման, քիմմաքրման: Վերամշակելուց հետո կտորը մոդելավորում և ստանում է նոր հագուստ:
Քանի որ ամբողջ աշխարհում նորաձևությունը հանդիսանում է 2-րդ բաղադրիչը, որն աղտոտում է շրջակա միջավայրը և հանդիսանում բնության, համաշխարհային ջրերի աղտոտման պատճառ, Նունեն բիզնեսը հիմնադրելիս նպատակ է ունեցել լուծելու էկոլոգիական խնդիր:
Հայաստանի էկոլոգիան վատ վիճակում է, ինչը պայմանավորված է երկրի բնական ռեսուրսների շարունակական գերօգտագործմամբ՝ առանց բարձրորակ տեխնոլոգիաների կիրառման, իսկ վերամշակված կտորից արտադրությունը օգտակար է և թույլ կտա Հայաստանում մեղմել էկոլոգիական խնդիրը: Ազգային մենթալիտետով պայմանավորված` երկրորդային կտորից արտադրված կայնուն նորաձևությունը Հայաստանում զարգացած չէ:
Ըստ Էկոլոգիական արդյունավետության գործակցի՝ Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 63-րդ տեղը։ 2008 թվականին Հայաստանում ձևավորվել է 11 միլիոն տոննա թափոն։ Կտորը տարիների ընթացքում է քայքայվում, իսկ կենցաղային աղբը նույնիսկ մեծ քաղաքներում չի վերամշակվում ։ Նունեն ձգտում է , ոպեսզի մարդիկ վերամշակված ապրանքների նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորեն:
Բիզնեսն այժմ զարգացնում է Սպիտակ քաղաքի վարձակալած բնակարանում և քանի որ ցանկանում են փոքր քաղաքում զարկ տալ տնտեսությանն ու գործարարությանը, սեփական տարածք ձեռքբերու ճանապարհին ակնկալում է Սպիտակի համայնքապետարանի աջակցությունը:
Շնորհիվ ձեռք բերած մասնագիտական սարքավորումների այս կարճ ժամանակահատվածում Նունեն հասցրել է ունենալ 3 հավաքածու հագուստի տեսքով, ինչպես նաև էկոպայուսակներ, մազակալներ: Պատրաստվում է ընդլայնել տեսականին` ներառելով խոհանոցում անհրաաժեշտ կտորե իրերի գոգնոցների, բռնիչների տեսականիներ ևս, իսկ վաճառքի ծավալներն էլ ավելի կմեծանա, եթե հաճախորդը անմիջապես խանութ-սրահից գնումները կատարի, այս դեպքում կուսումնասիրի ապրանքը և անձամբ կհամոզվի, որ վերամշակված կտորից հագուստը ոչնչով չի զիջում նորին:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն