Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Ավարտական ակտը չընդունելուց հետո 2-րդ անգամ է սալիկապատվում Հայքի հրապարակը, որը դարձել է կայանատեղի

Վանաձորի Հայքի հրապարակի սալիկապատման աշխատանքները վերջնականապես կավարտվեն հունիսի 15-ին: 1 տարի էլ չկա, որ սալիկապատվել է տարածքը,  սակայն գարնան սկզբին արդեն ի հայտ են եկել թերությունները. 40 քմ մակերեսով հատվածն կրկին վերանորոգելու անհրաժեշտություն ունի: Վանաձորի քաղաքապետարանը դեռ տարեվերջին "Պրիզմա Վան" շինընկերության ավարտական ակտը չի ընդունել: Հրապարակի բարեկարգումը 3 տարվա երաշխիքային սպասարկման մեջ է:  Ձգձգվող շինաշխատանքներն ու հրապարակում ազատ տեղաշարժի սահմանափակումներն առաջացրել են քաղաքացիների դժգոհությունը: 
Քիչ չեն դեպքերը, երբ անցորդները շրջանցել են ժապավենները և քայլել  նոր կառուցված սալիկների վրայով, ինչն արգելված է շինարարական նորմերով՝ մինչև 28 օր: Թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել շինաշխատանքներն իրականացնող "Պրիզմա Վան" ՍՊԸ  տնօրեն Արմեն Սարգսյանը: Նա առաջարկում է  հրապարակում բացառել մեքենաների կայանումն ու երթևեկությունը հատկապես երեկոյան ժամերին:

Ի դեպ,  մայիսի 14-ին այս թեմայով մտահոգություն էր հայտնել նաև Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Վահե Կռոյանը: Նա Հայքի հրապարակում մեքենաների կայանումն ու ապօրինի առևտուրն արգելելու գրություն էր ուղարկել  համայնքապետարան։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *