Երևանում մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում Անկախության օրը համերգով տոնելու կամ, ինչպես ասում են, «գունագեղ» միջոցառումների դեմ։
Ակցիայի մասնակիցները վրդովված էին, որ պատերազմից հետո որոշվել է տոնական համերգով նշել Անկախության տոնը։
Ցուցարարները տարբեր արտահայտություններ էին հնչեցնում իշխանության հասցեին։ Քիչ անց իրավիճակը լարվեց ու ոստիկանները սկսեցին բերման ենթարկել որոշ մասնակիցների։
0 Մեկնաբանություն