Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Covid-ի ձեռքը տանջվե՞լ, թե՞ աղմուկի. Անահիտ Կարապետյան

Ասեք, ո՞նց չխենթանանք... 
Անպատասխանատու ՀՀ առողջապահության նախարարություն պատճառով թաղամասի բնակիչներով առնվազն 14-15 ժամ անդադար լսում ենք այս ձայնը ու փորձում առանց խելագարվելու ապրել... Ինչ-որ մի հիմար թույլ է տվել բնակելի տներին մոտ քարի արտադրամաս աշխատեցնել, հիմա հազար խելոքով չենք կարողանում հարցին լուծում տալ...
Սա սանիտարական նորմի խախտում է, որի վերացմանը չուզեց մասնակցել Վանաձորի համայնքապետարանը, հույսս Առողջապահության նախարարությունն էր, քանի որ գրությանս հիմքով հարուցվել էր վարչական վարույթ, որի շրջանակում գալու էին հետազոտություն անեն ու աղմուկի դեցիբելները չափեն, իսկ նախարար Թորոսյանի  թեթև ձեռքով հանրապետությունում արգելվել են բոլոր տեսակի հետազոտությունները, քանի դեռ covid-ի հետ ենք ապրում... Խնդրել էի բացառության կարգով թույլատրել այս մի հետազոտությունը, սակայն ստացվում է քանի դեռ covid-ը մեզ հետ է՝ դա չի լինի.... Մնում է որոշել՝ covid-ի ձեռքը տանջվել, թե՞ այս աղմուկից գժված մի ողջ թաղասի բնակիչների համար տեղ խնդրել հոգենյարդաբանական դիսպանսերում.... Առանց չափազանցելու կարող եմ ասել, որ ձայնը լսելի է անգամ փակ պատուհանների դեպքում, անգամ երբ հանգստյան օրեր են, երբ լույսը դեռ չի բացվել, երբ աշխատանքային օրն ավարտված է....

Նշեմ,  որ ըստ հողի նշանակության այդ հատվածը նշագրված է որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հող, իսկ տնտեսվարողի անշարժ գույքի սեփականության վկայականի մեջ օգտագործման նպատակը նշված է՝ արտադրամասի սպասարկում: Շա՜տ հետաքրքիր է ստացվում....

Պարզ չէ, թե քաղաքացիների ոտնահարված իրավունքներն ով կարող է վերականգնել, երբ բոլորը բացառապես տարված են «դիմակահանդեսով», ափսոս այդտեղ էլ է ամենն անհաջող։
Օրինակ, պոլիկլինիկաների հանգստյան օրերի  հերթափոխերը թոզփչոցի են, բժիշկները զուտ դուռը բաց պահելու համար են, ես կասեի պատուհանը, չէ՞ որ ոչ մի սպասարկում չի լինում, իսկ թեստերի մասին խոսել անգամ անիմաստ է, մեկուսացածները եթե ազգուտակով են վարակված՝ սոված կարող են մնալ, քանի որ տնից դուրս գալ չի կարելի, իսկ պարետատունն ասում է, որ կաջակցի ու շաբաթով կորչում է, թեժ գիծը հավերժ անհասանելի է, ո՞ր մեկն ասեմ, ախր շատ բան գիտեմ, խնդրում եմ, թողեք շարունակեմ լռել...

Անահիտ Կարապետյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *