Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Դատարանն ավարտեց «Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» գործի քննությունը

Երևան քաղաքի դատարանի Քանաքեռի նստավայրում ընթանում էր «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով նախնական դատական նիստը։ 

Հայցի քննությունը դատարանն ավարտեց.

«Հաշվի առնելով, որ գործի նախապատրաստական փուլում ներկայացվել է հայցից հրաժարվելու մասին դիմում՝ գործի քննությունը հայտարարում եմ ավարտված»,- նշեց գործը նախագահող դատավոր Լարիսա Սարգսյանը:

Նա հայտարարեց, որ գործով վճիռը դատարանը կհրապարակի հունիս 24-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ  Գևորգ Գյոզալյանը, անդրադառնալով գործին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համար այս հայցն անհասկանալի էր։

Նա նշեց, որ տվյալ հայտարարությունները կարդալու դեպքում էլ տեսանելի կլիներ, որ իր վստահորդի խոսքը սահմանադրաիրավական նորմի մեկնաբանության հետ կապված դատողություն է։

Փաստաբանը նշեց, որ պատասխանող կողմը, որպես դատական ծախսերի փոխհատուցում, 650 հազար դրամ է պահանջում։

«Որպեսզի հետագայում կանխվի նման անհիմն հայցերն իմ վստահորդի դեմ, մենք  պետք է հետամուտ լինենք, որ այդ հարցը լուծվի»,- ասաց Գյոզալյանը։

Նա նշեց,որ գումարը պահանջելու հիմնական նպատակն այն է, որպեսզի նմանատիպ հայցեր ներկայացնողները իմանան, որ դատական ծախսերը գոնե պետք է փակեն։

Տեսանյութը՝ «News.am»-ի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *