Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

ԵԹԵ ՄԱՐԴՆ ԱՇԽԱՏԱՍԵՐ Ա, ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՉԻ ԿԱՐԱ ՆՐԱՆ ԳԵՏՆԻ

76-ամյա Հրանտ Դալլաքյանը Օձունի բնակիչ է: Անկախության տարիներից սկսել է զբաղվել հողագործությամբ և անասնապահությամբ:  30 հեկտար հողատարածք է մշակում, գյուղացիների ժամանակին սեփականաշնորհած հողերն են, տարածված Օձունի և Այգեհատի փեշերին:

Այս տարի կարկուտը մասամբ փչացրել է եգիպտացորենի մեկուկես հեկտար հատիկի համար նախատեսված ցանքը: Ցավով ցույց է տելիս վիրավոր տերևները, միաժամանակ հուսադրում իրեն, որ վերականգնվում են: 6 հեկտար կարտոֆիլ է ցանել, սերմը բերել է Գյումրուց, բայց դե այստեղ էլ վրա են հասել կոլորոդյան բզեզները, մի կերպ է փրկել կարտոֆիլի ցանքատարածությունը:

Ահա: Անձամբ է քաղհանն անում, ցուցադրում լոբու ցանքերը, պատմում, որ եկամտաբեր է, թեև կարկուտն այստեղ էլ վնասել:

Հրանտ Դալլաքյանը դժգոհում է՝ ամբողջ տարածքում կառուցված է ոռոգման ինքնհոս համակարգը, սակայն այն չի արդարացնում, սերմը և հողը քշում, տանում են, բայց միաժամանակ ասում է, որ գտել է լուծումը, 7 մլն. դրամով գնել են ոռոգման նոր համակարգ միացրել  գործող համակարգին:

2019 թվականից սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության տարածքում  ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիր, տարեցտարի ավելացնելով ապահովագրվող մշակաբույսերի ցանկը: 2022 թվականից ապահովագրության ենթակա են են երեք տեսակի ռիսկեր. Հրդեհ, կարկտահարություն և գարնանային ցրտահարություն:

 «Կարկտահարություն և  հրդեհ» ռիսկից ապահովագրության դեպքում ապահովագրավճարը սուբսիդավորվում է 50%-ի չափով, իսկ «գարնանային ցրտահարություն» ռիսկից՝ 60%-ի չափով։ Մնացած այլ գործոնների ազդեցության դեպքում հասցված վնասը չի փոխհատուցվում ապահովագրական ընկերության կողմից։

Հրանտ Դալլաքյանը դրական է վերաբերում գյուղատնտեսության ապահովագրմանը, սակայն դեռ չի ապահովագրել իր աշխատանքը, մի քիչ թերահավատ է.

Ասում են՝ պետությունը պիտի գյուղացուն աջակցի, տեր լինի նրա հոգսին, որպեսզի գյուղացին էլ կարողանա պահել քաղաքը, գյուղն էլ՝ չդատարկվի, դժգոհ չէ նաև բանկերից, նախկինում, ասում է՝տանում էին փողը, հիմա՝ոչ:

Հրանտ Դալլաքյանը նաև աշխատատեղեր է ստեղծել, սեզոնային, ասում է՝ լավ է վճարում, մարդիկ տուն են պահում մարդիկ:

Մեկնում ենք Օձունից, մեզ հետ տանելով 76-ամյա Հրանտի մոտիվացնող կենսակերպը, կյանքի հանդեպ ունեցած սերն ու հավատը:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *