Վաղ առավոտից Արջուտ համայնքի բնակիչները փակել էին դեպի գյուղ մուտքը՝ թուլ չտալով Վանաձորի աղբատար մեքենաներին հասնել աղբաթափման վայր: Պատճառը՝ վատ ճանապարհներն են ու դրա հետևանքով աղբատարներից անընդհատ թափվող աղբը, որի արդյունքում գյուղն աղտոտվում է: Այս ամենին է գումարվում ամենօրյա գարշահոտը, որն այլևս անտանելի է: Խնդրին տեղյակ է Նաև գյուղապետ Վարդան Մկրտչյանը: Նրա խոսքով՝ աղբաթափման վայրը բավական տհաճություններ է առաջացնում իրենց համայնքի համար: Աղբով բեռնված մեքենաները մեծապես վնասում են դեպի գյուղ եկող առանց այն էլ քարուքանդ ճանապարհը: Վարդան Մկրտչյանի կարծիքով խնդիրը շատ ավելի վատ կառավարման մեջ է, Վանաձորի քաղաքային իշխանությունները աղբի տեղափոխումը ճիշտ չեն կազմակերպում, ինչն է առաջացրել է իրենց համայնքի բնակիչների արդարացի բողոքը և ստիպել գնալ ծայրահեղ քայլերի:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն