Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Հանձնաժողովի անդամների պահանջով մարզպետ Ղուկասյանը ներկայացավ նիստի

Լոռու մարզպետարանում Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովը հերթական նիստն է գումարել՝ հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանի նախագահությամբ: Ներկայացվել է մարզաբնակ հաշմանդամություն ունեցողների թիվը՝ 17.000, ովքեր ամեն օր բախվում են տեղաշարժման դժվարությունների: «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հկ նախագահ Անուշ Ասլանյանն անդրադարձել է նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ներկայության ապահովմանը՝ խնդիրներին անձամբ տեղեկանալու և դրանց լուծման ուղիներ գտնելու նպատակով: Րոպեներ անց Անդրեյ Ղուկասյանը ներկայացել է նիստի: Հանձնաժողովի անդամները խոսել են նորակառույց շինություններում թեքահարթակների առկայության կարևորությունից: Անուշ Ասլանյանը մատնանշել է ներկայում Տիգրան Մեծի և Բաթումի փողոցների խաչմերուկում կառուցվող ստոմատոլոգիական կենտրոնը, որի նախագծում այն բացակայում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *