Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Հերթական դատական նիստը՝ «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի գործով

Ընթացքի մեջ է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի  մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործով դատաքննությունը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում կայացած հերթական դատական նիստին մեղադրող կողմը դատարանին ներկայացրեց ամբաստանյալ Տիգրան Նազարյանի և գործով վկա Վրեժ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկանք ձև 8-ը, որից պարզ է դարձել, որ Վրեժ Խաչատրյանը 2 անգամ դատապարտվել է ազատազրկման: Վերոնշյալ տեղեկանքը կցվել է գործի նյութերին: Քանի որ կողմերը նոր նոր ապացույցներ բերելու միջնորդություն չներկայացրեցին, դատարանը դատաքննությունը համարեց ավարտված և անցավ վիճաբանությունների փուլին:  Դեպքը տեղի էր ունեցել 2017 թ-ի սեպտեմբերի 28-ին, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են 2019 թ-ի սեպտեմբերի 28-ից: Քրեական պատասխանատվության ժամկետը անցած լինելու հիմքով մեղադրող կողմը միջնորդեց քրեական պատասխանատվությունից ազատել Տիգրան Նազարյանին և Վրեժ Խաչատրյանին: Ընտրված խափանման միջոց գրավը կմնա անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Վաղեմության ժամկետի մասով հարկ է նշել, որ Նարինե Ավետիսյանը տուժել է կրկնակի՝ 3 տարի շարունակ կրելով հոգեբանական ապրումներ, մինչդեռ այս մասով դատավարության մասին օրենսգրքով ոչինչ նախատեսված չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *