Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

«Իմ քայլը»-ի պատգամավոր Էդգար Առաքելյանի լիազորությունները դադարեցվել են(տեսանյութ)

Ազգային ժողովի նիստը սկսելուն պես՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարությամբ հանդես եկավ։

«Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը և առաջնորդվելով «ԱԺ- Կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ այսուհետև դադարեցված ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ցուցակով ընտրված պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները»։

ԱԺ նախագահը նշեց, որ համապատասխան գրություն է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ Արարատ Միրզոյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց Էդգար Առաքելյանին՝ այս ընթացքում համագործակցության համար և նրան հաջողություն մաղթեց հետագա գործերում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *