Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Խոր քաղաքական ճգնաժամ է Վանաձոր խոշորացված համայնքում. Արտավազդ Ալավերդյան

-Արդյո՞ք դատավճիռներից հետո կլինեն նոր վերադասավորումներ, կոալիցիաներ: _Մենք չունենք միտում կոալիցիա կազմելու: Մեր երկրում օրենքի փոփոխություն եղավ, ոչ այնքան հաջող, որպեսզի նշանակեն պաշտոնակատարի, որը ողջունելի չէր: Օրենք ենք փոխում, որպեսզի ունենանք պաշտոնակատար, որն անհրաժեշտ էր Վանաձորին, բայց մյուս կողմից էլ այդ մարդը պատասխանատվություն է վերցնում իր վրա, բայց չի գործում ավագանու ինստիտուտը, արդյունքում քաղաքապետարանը չի կարողանում գործել լիարժեք: Մենք խոսում ենք Վանաձոր խոշորացված համայնքի մասին և մենք չգիտենք ինչպես են գործում այն փոքր համայնքները, որոնք միավորվեցին Վանաձորի հետ: Սրա պատասխանատվությունը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե կիսով չափ երկրի ղեկավարությանն է: Հիմա փոքր համայնքների ղեկավարները աշխատում են, բայց չգիտենք, որպես ի՞նչ, ո՞վ, բայց մյուս կողմից էլ եթե չաշխատեն, բա ի՞նչ պիտի լինի այդ համայնքների վիճակը: Խոր քաղաքական ճգնաժամ է Վանաձոր խոշորացված համայնքում: Դուրս եկեք փողոց և էլ հարցեր չտաք, բոլոր հարցերի պատասխանները կստանաք: Փաստացի ոչինչ էլ չի փոխվել, ժողովուրդն էլ հարմարվել է: Մենք ամիսներ շարունակ ասում ենք, որ Վանաձորին պետք են նոր ընտրություններ, որպեսզի ժողովուրդը ձևավորի իր իշխանությունը:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *