Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Լևոն Արոնյանը հաղթել է Յանջի Յուին. հաջորդ մրցակիցը նրա հայրենակից Յի Վեյն է(տեսանյութ)

Chess24.com շախմատային հարթակով ընթացող արագ շախմատի առցանց մրցաշարում ավարտվեցին 6-րդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց չինացի Յանջի Յուի հետ և հաղթանակ տարավ: Մեր շախմատիստը, որը նախորդ տուրում պարտվել էր առաջատարներից մեկին՝ Հիկարու Նակամուրային, վաստակեց 3 միավոր և կրկին մոտեցավ առաջատարներին:

Հաջորդ, 7-րդ տուրում, Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի չինացի մեկ այլ գրոսմայստեր Յի Վեյի հետ, որը 1,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *