Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Մահացած զինվորների մայրերը պայքարում են իրենց իրավունքների համար

Երկու տարի առաջ Վանաձորի բնակիչ Խաչիկ Բարսեղյանի մահվան դեպքը մեծ արձագանք գտավ հանրության շրջանում: Վերջինիս մայրը՝ Սոնիկ Ղազարյանը, մինչ օրս պնդում է, որ ոտքի վրա չարորակ նորագոյացությամբ հանդերձ Խաչիկը մինչև վերջ կատարել է հայրենիքի հանդեպ պարտքը: Բուժման համար ընտանիքն արել է բոլոր հնարավորն ու անհնարինը, բանակից նոր զորացրված երիտասարդի կյանքը, սակայն, փրկել չի հաջողվել: Տիկին Սոնիկը վարձակալած բնակարանում հիշատակի սեղան է բացել Խաչիկի ծննդյան 23-ամյակի առթիվ: Ասում է, որ գնալու է մինչև վերջ, որ պատժվեն մեղավորները, ովքեր անտեսելով առողջական վիճակը, տղայի՝ բանակից ազատման հրամանը չեն ստորագրել:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *