Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

«Մարզի իշխանությունները միտումնավոր խոչընդոտում են մրցույթին»:Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրեն (տեսանյութ)

Արդեն մի քանի օր է՝ 300-ից ավելի աշակերտ ունեցող Ստեփանավանի թիվ 2 դպրոցում լարված տրամադրություններ են: Այս էլ 2 անգամ դպրոցի տնօրենի մրցույթը չի կայանում: Աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները համոզված են, որ մրցույթները միտումնավոր են ձախողում: 1-ին մրցույթը հուլիսի 23-ին էր, 2-րդը՝ հուլիսի 25-ին: 2 դեպքում էլ քվորում չի ապահովել: 8 հոգանոց խորհրդից 3-ը չեն ներկայացել նիստի: Մինչ այս պահը Լոռու մարզպետարանը չի ներկայացրել որևէ պարզաբանում մրցույթի չկայանալու վերաբերյալ: Մեզ հետ հեռախոսազրույցում Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանը կարծիք հայտնեց, որ մրցույթին չներկայանալը հրահանգ է մարզի իշխանություններից։ Նրա խոսքով՝ մրցույթի նախորդ օրը հանդիպել է մարզպետ Ղուկասյանին՝ խնդրելով չխոչնդոտել իրեն՝ հաշվի առնելով դպրոցում ունեցած իր 20-ամյա վաստակը: 2018-ի դեկտեմբերի սկզբին դպրոցի նախկին վարորդի ու տնօրենի միջև խոսակցություն է եղել: Հարությունյանն ազատել է վարորդին՝ ելնելով կենսաթոշակային տարիքից, ինչպես նաև ծնողների ու աշակերտների բողոքներից: Վարորդն առաջարկել է դպրոցի պահակ իր տղային իր փոխարեն ձևակերպել որպես վարորդ, իրեն էլ՝ որպես պահակ: Տնօրենը չի համաձայնել: Վարորդը սպառնացել է տնօրենին՝ թե հաղորդում կտա ոստիկանություն այն մասին, որ իբր տղայի փոխարեն աշխատավարձի ցուցակում ինքն է ստորագրել , ստացել գումարն ու տվել տնօրենին: Խոսքը 5 մլն. դրամ գումարի մասին է: 2019-ի ապրիլին՝ երբ լրացել է տնօրենի պաշտոնավարման ժամկետը, նախկին վարորդը հաղորդում է տալիս ոստիկանություն: 2019-ի մայիսին հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստերի հիման վրա: Տնօրենը կասկածներ ունի, որ քննությունն անաչառ չէ, մարդկանց ահաբեկում են: Մանրամասն՝ տեսանյութում:

 

 Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *