Օձունի նախադպրոցական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություն իր մեջ ներառում է չորս մանկապարտեզ՝ Մղարթում, Արևածագում և երկուսը Օձունում: Միասին նախակրթական հաստատություններ հաճախում է 209 երեխա: Շենքային պայմանները տնօրեն Մանե Մայիլյանը գնահատում է բավարար՝ նշելով առավելությունները, միաժամանակ խոսելով լուսամուտի, տանիքի, բակի բարեկարգման խնդիրների մասին:
Օձունի նախադպրոցական հաստատություն ՀՈԱԿ-ի ավագ խմբի դաստիարակ Աստղիկ Գալստյանը հավաստիացնում է, որ իրենք ոչնչով չեն տարբերվում քաղաքի մանկապարտեզներից, որովհետև համայնքը հոգում է նոր խաղալիքների, դիդակտիկ պարագաների և որակյալ սննդի հարցերը: Խնդիրներ ևս կան, որոնք ի զորու չեն միայնակ լուծելու, դրանք հիմնականում գույքային են: Շենքի վիճակն էլ բարվոք չէ, երկրաշարժից հետո հրատապ ծրագրով կառուցել են մոլդովացիները: Շենքն իր դարն ապրել է, համայնքային բյուջեի միջոցներն էլ բավարար չեն, որպեսզի մեծածավալ վերանորոգումներ անեն: Կարողանում են ընդամենը լուծել ներքին կահավորանքի, հարդարման, խաղալիքների ձեռքբերման խնդիրները:
Ունեն նաև հատուկ կարիքներով երեխաներ, որոնք, սակայ ն մասնագետի կողմից գնահատված չեն:
Օձունի նախադպրոցական հաստատություն ՀՈԱԿ-ի տնօրենն ուրախությամբ տեղեկացնում է, որ տարեցտարի ավելանում է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Ուշագրավ է, որ այստեղ երեխաները հաճախում են անվճար: Մինչդեռ մարզկենտրոն Վանաձորում անվճար մանկապարտեզը միայն նախընտրական խոստում է եղել բոլոր ժամանակներում, բայց որոշ մանկապարտեզներ հաճախող ծնողների երեխաներն այլ պահանջներ ունեն:
Օրինակ, Վանաձորի թիվ 4 ՀՈԱԿ հաճախող երեխաների ծնողները լսել են, որ կառավարության սուբվենցիոն ծրագրերում ներառված է նաև իրենց մանկապարտեզը, սակայն ավագանու որոշ անդամների բոյկոտի պատճառով նիստ չի գումարվում:
Շրջում ենք մանկապարտեզում ու զարմանում, մի՞թե ավագանու որոշ անդամներ ընդամենը իրենց մասնակցությունն ապահովելով չեն ցանկանում կյանքի կոչել կառավարության սուբվեցիոն ծրագրերը, որոնք ուղղված են Վանաձորի 2 տնակային պայմաններում գործող մանկապարտեզների շենքերի կառուցմանը:
Վանաձորի թիվ 4 ՀՈԱԿ-ի այս ժամանակավոր շինությունը 34 տարի փոխարինել է երկրաշարժից տուժած հիմնական շենքին:
ՀՈԱԿ-ի տնօրեն Աննա Մխիթարյանն ափսոսանք է հայտնում չկայացած նիստի, չծախսված գումարների մասին, ցուցադրում կատարած աշխատանքները և հավաստում, որ այս շենքում այլևս ներդրումներ անելն անիմաստ է: Գործել են նաև Քովիդ 19-ի պայմաններում, չնայած որ աշխատակիցներմ ու երեխաներն օգտվում են նույն սանհանգույցից, տարածքը ջեռուցում են փայտե վառարաններով:
2021 թ. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել էր այս մանկապարտեզ, որպեսզի տեսնի դեսպանատան կողմից տրամադրված նվիրատվությունները, որոնք գույքի տեսքով էին, և որոնց կարիքը մանկապարտեզը շատ ուներ:
Շարունակում ենք քայլել մանկապարտեզում և լսել Աննա մխիթարյանին, մանկապարտեզի աշխատակիցներին և սաներին, ովքեր խնդրանքվ և կոչով դիմում են ավագանու անդամներին, որոնք գուցե չեն իմացել իրենց շենքային պայմանների մասին…
Մանրամասները՝ տեսանյութում:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն