Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի Արդվի գյուղը Խորհրդային Հայաստանում տարբեր անուներ ուներ՝ Արդու, Արտվի, Մելիքգյուղ. Մելիքքյանդ: Հայտնի է իր պատմական հուշարձաններով: Այսօր այն խոշորացված համայնքի բնակավայր է՝ իր հոգսերով ու խնդիրներով: Գյուղը տեղով դժվարություն է,- Վիլյա Աղվանյանն է ասում: Պետությունը գյուղացուն մենակ է թողել՝ օգնության ձեռք մեկնելու փոխարեն: Մանիշակ Աղվանյանի կարծիքով վնասից բացի, խոշորացումը ոչ մի օգուտ չտվեց գյուղին: Մեր ինչին էր պետք խոշորացումը: Տղան զրկվել է գյուղապետի տեղակալի պաշտոնից ու դժվարանում է վարկերը փակել: Գյուղտեխնիկա է վերցրել վարկով, կոպեկ-կոպեկ թոշակ նպաստից հազիվ է կարողանում փակել: Այժմ ավագանու անդամ է տղան, բայց դա ընտանիքը պահելու հարցում չի օգնում: Տեղում աշխատատեղերի բացման հեռանկարներ չկան,-ասում է Օձուն խոշորացված համայնքի Արդվի բնակավայրի վարչական օպերատոր Անդրանիկ Կիրակոսյանը: Այդ պատճառով երիտասարդներին գյուղը չի ձգում, ձգտում են քաղաք գնալ, ավելի լավ պայմաններում ապրել: Հողատարածքներն էլ լրիվ ծավալով չեն մշակվում: Սերմացուն ու դիզվառելիքն են թանկ: 18 աշակերտով դպրոց ունեն ու 130 բնակիչ, չունեն մանկապարտեզ ու նախադպրոցական տարիքի երեխաներ, Խոշորացումից հետո էլ, ցավոք, գյուղից բնակչության արտահոսքը չդադարեց, - ասում է վարչական ղեկավար Սամվել Վահրամյանը: Հիմա էլ շշուկներ են պտտվում խոշորացվածների դպրոցների միավորման մասին: Եթե իրականություն լինի՝ գյուղից քաղաք նոր արտահոսք կսկսվի: Ընդհանուր առմամբ խոշորացումը տեսանելի ոչինչ չի տվել գյուղին, բացի գյուղապետարանի շենքի տանիքի նորոգումից-եզրափակում է Վահրամյանը: Այժմ արդվեցիները սպասումների մեջ են: Լսել են գյուղը տուրիստական ավանի վերածելու ծրագրի մասին: Գաղափարը ֆրանսահայ Սամվել Պարսեղյանինն է: Գործարարը որոշել է վերանորոգել ու միանման՝ աղյուսագույն ներկել գյուղի բոլոր տների տանիքները, ասֆալտապատել գյուղամիջի, ու հատկապես, դեպի 8-րդ դարի Սբ. Հովհաննես եկեղեցի տանող ճանապարհը: Գիշերակացի հյուրատներն ու բնամթերքի վաճառքը ևս արդվեցիների համար եկամտի աղբյուր կլինի ու գյուղը կշնչի:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն