Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ ՇԱՏ ԾԱԽՍԵՐ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐ. ՖԵՐՄԵՐՆԵՐԸ ԽԵԼԱՑԻ ԱՆԱՍՆԱԳՈՄԵՐԻ ՄԱՍԻՆ

Մթերատվության ցուցանիշները բարձրացնելու, ֆերմերների գործը թեթևացնելու նպատակով 2019թ-ին մեկնարկած «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման, ինչպես նաև դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրով Ստեփանավանից ֆերմեր Արմեն Ջաղինյանը մասնավոր ներդրումներով և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ ստեղծեց Լոռու մարզում առաջին ցուցադրական խելացի անասնաֆերման: Անասնաշենքն առաջին հերթին պետք է հարմար լինի կենդանուն, նոր միայն՝ ֆերմերին, մտածեց ու առավելագույն մթերատվություն ստանալու ակնկալիքով իրականացրեց պոլիէթիլենային տարբերակով 1-ին մոդուլի անասնաշենքի կառուցումը` նախատեսված անկապ պահվածքով առնվազն 10-15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար: Աշխատանքները հասցրեց ավարտին,  տարերային աղետի պատճառով, սակայն չհասցրեց շահագործել, հուժկու քամին  պոկեց-տարավ   պոլիէթիլենային թաղանթով ծածկը:

  Պոլիէթիլենը թիթեղյա ծածկով փոխարինելու Ֆինանսական միջոցների հայթայթման մասին է մտածում, որովհետև հիմնադրամի աջակցությունը կստանա շինաշխատանքներն ավարտելուց հետո միայն: Մեր այցելության պահին վերանորոգման որոշակի աշխատանքներ արդեն կատարել էր Արմեն Ջաղինյանը:

ԼՄԱ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի սուբյեկտիվ կարծիքով Հայաստանի բնակլիմայական պայմաններում խելացի անասնաշենք կառուցելու համար  պոլիէթիլենային ծածկը հարմար չէ:

Մարզում առկա են 14 «խելացի անասնաշենքեր», որոնցից 6-ը գործարկվում են, 8-ը՝ գործարկման տարբեր փուլերում են գտնվում:

   Արուս Թումանյանը խելացի անասնագոմերի գաղափարը  հաջողված և արդյունավետ է համարում: Այդպես է կարծել նաև Բովաձորից ֆերմեր Սարգիս Մարիկյանը՝ շուրջ 25 մլն ներդրումը կատարելիս,  հետագայում սակայն չի կարողացել խուսափել պլանավորածից շատ ծախսերից:

Կրկին պոլիէթիլենային տարբերակով տիպային 3-րդ մոդելի անասնաշենքի շինաշխատանքներն ավարտին է մոտեցրել: Ցույց է տալիս կատարած աշխատանքները, և թվում առավելությունները:

Ավանդական անասնագոմի տարբերությամբ, խելացի անասնաշենքը կեղտոտ գոմերից անցում է  հարմարավետ` օդափոխության համակարգով, 6 մ բարձրությամբ տանիքով, հանգստի զոնայով, մաքուր ջրով ապահովված լուսավոր ֆերմայի: Գոմաղբը հարդի հետ խառնված չոր, տաք հատակ էր ապահովում կենդանիների համար:

Ֆերմերը  նախատեսում է հորթերի համար առանձին տարածք  առանձնացնել: Հետագա պլանների մեջ մտնում է նաև բիոգազի կաթսա ստեղծելն ու հիդրոպոնիկ կեր արտադրելը:  Ֆերմայի աշխատանքներում  Սարգսին օգնում է որդին:

Ֆերմերները կարող են օգտվել աջակցության ծրագրերից  որպես ՓՄՁ՝ գրանցված լինելու դեպքում: ԼՄԱ Զարգացման ծրագրերի եվ վերլուծության բաժնից ասում են, որ ՓՄՁ-երի մասով լուրջ խնդիր կա, այս է փաստում  2020թ-ի վիճակագրական վարչության հրապարակումը` մարզում գործում են շուրջ 5000 տնտեսվարողներ, որոնցից 99 տոկոսը ՓՄՁ, որոնք  տնտեսության մեջ թողարկված արտադրանքի միայն 50 տոկոսն են արտադրում, մյուս կեսն արտադրում են տնտեսվարողները:  

   Կարող ենք եզրակացնել, որ խելացի անասնաշենքի բուն նպատակը կաթնատվության և մթերատվության բարձրացումն է, այս սպասելիքով Բովաձորցի ֆերմերը չէր հաշվարկել, որ  սպասվածից շատ, կրկնակի ներդրումներ է պահանջվելու, պայքարում է պահպանել 0-ական եկամուտը: Նույնքան ճարպիկ չի գտնվել և մեծ վնասներ էր կրել Ստեփանավանցի ֆերմերը: Սեփական ներդրումները համարձակվել էր դնել առաջին ցուցադրական անասնաշենքի կառուցման գործում` առանց հաշվարկելու տեղի բնակլիմայական պայմանները: Իսկ չնախատեսված հաշվարկների հետևանքները կրում է սեփական մաշկի վրա` ակնկալելով  հիմնադրամի խոստացված աջակցությունը, որը հավանաբար կստանա շինաշխատանքների ավարտին:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *