12 տարեկան Սեդրակ Նավասարդյանն ամեն օր կտրում անցնում է Փամբակ գյուղի միջով անցնող Հայաստան-Վրաստանի սահման Մ6 միջպետական մայրուղին, այնուհետ երկաթգիծը՝ դպրոց հասնելու համար: Երկաթուղին անցնելը տղայի համար ավելի հեշտ է, քան՝ մայրուղին: Իրենց տան մոտ հետիոտնային անցման նշագծումներ չկան: Երբեմն վերևից է անցնում: Տղան առաջարկում է գոնե արագաչափ տեղադրել՝ զսպելու սրընթաց մեքենաների ընթացքը: Փամբակի հիմնական դպրոցի տնօրեն Ալբերտ Ուլիխանյանի խոսքով, մայրուղու վտանգը կա, ինչը խնդիր է: Հիշում է, որ ժամանակին անցնելով մայրուղին, դիպել է մեքենայի ու վնասել ձեռքը: Բարեբախտաբար դժբախտ դեպքեր չեն արձանագրվել, բայց դա չի նշանակում, որ խնդիրը վերացել է: Փորձում են կարգավորել ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ: Պատկան մարմիններին ակնկալում են ավելի լուրջ քայլերի՝ երեխաների անվտանգ երթևեկը ապահովելու ուղղությամբ:Խնդրին տեղյակ է նաև գյուղապետ Սամսոն Ուլիխանյանը: Վարչապետից մինչև մարզային իշխանություններ ու ՃՈ, տեղեկացրել է: Արձագանքներ դեռ չկան: Շինարարության ժամանակ դիմել նաև ԾԻԳ-ին՝ արհեստական խոչընդոտներ տեղադրելու խնդրանքով: Մերժել են՝ ելնելով միջպետական նշանակության մայրուղի լինելու հանգամանքից:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:
0 Մեկնաբանություն