Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

ՊԻՏԻ ՉԸՆԿՃՎԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՏԵՆՔ. ԱՆՈՒՇ ԱՍԼԱՆՅԱՆ

-2014 թվականն էր, երբ հիմնադրեցինք «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը: Բազմաբնույթ կյանքով եմ ապրում, սիրում եմ ինքս ինձ առճակատել ամենատարբեր փորձությունների հետ, դրսևորվել եմ անգամ քաղաքականության ոլորտում, զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ, մասնագիտությամբ էլ կենսաբան եմ: Եվ այս ֆոնին իմ ամենամեծ ձեռքբերումը մեր կազմակերպության ծնունդն եմ համարում, ասում է՝ Անուշ Ասլանյանը, չհիասթափվող, չերկնչող, հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու համար ճակատամարտող այս աղջիկը խոսում է իր մասին, իր և ընկերների հաղթանակների ու հաջողությունների մասին և ցուցակագրած ոլորտային բազմաբնույթ խնդիրներից, որոնք (վստահ է) մի օր հաղթահարելու ենք բոլորով միասին:

Լավատեսության մասին սեփական փիլիսոփայությունն ունի: Լավատես լինելով սխալվելն ավելի նախնտրելի է, քան անթերի հոռետեսությունը:

Կան հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող մարդիկ: Անուշի համար նրանք ո՛չ առանձին խմբեր են, ո՛չ հասարակության երկատված խավեր, և ո՛չ էլ հատկապես միմյանց նկատմամբ առավելություն ունեցող անձինք: Բայց նաև հասկանում է՝ իրենց կազմակերպության շահառու քաղաքացիները հաճախ են թևաթափվում, նախնտրելով չբարձրաձայնել իրենց մասին ու մնալ ստվերում:

Մեր կազմակերպության էվոլուցիան բավականին կայուն ու արագ է ընթանում, ասում է կենսաբան Անուշն ու հիմնավորում. ամենատարբեր ծրագրերի շնորհիվ մենք ոչ թե վազում, այլ քայլում ենք հասարակությանը համընթաց:

Ամենամեծ ձեռքբերումը անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի հիմնումն է, որի անդամներն ու շահառումները հաշմանդամություն ունեցող անձինք են: Մատուցվում է երեք տեսակի ծառայություն.տեղեկատվության տրամադրում, կարիքների գնահատում և ուղղորդում, երկրորդը փոխօգնություն, երբ շահառուները փոխանակվում են իրենց կենսափորձով…

Կազմակերպությունը տևական ժամանակ ուներ աշխատավայրի խնդիր, որը անհավատալի հրաշքի նման իրականություն դարձավ մի բարերարի շնորհիվ: Անուշ Ասլանյանը խոստացավ. նրա մասին մենք անպայմանորեն կբարձրաձայնենք:

Համագործակցությունը պատկան մարմինների հետ գնալով ավելի արդյունավետ ու շոշափելի է դառնում, ասում է Անուշն ու երթադրում. հավանաբար նախկինում մենք ավելի թույլ ենք եղել ու նման շփումներում առավել անձորփ:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող հիմնականում երիտասարդ անձանց թիվը զգալի ավելացել է: Հատկապես նրանց համար առավել դժվար է հասարակություն ինտեգրումը: Այլ բան է ծնվել հաշմանդամությամբ, բոլորովին մեկ այլ իրավիճակ՝ այն ձեռք բերել հասուն տարիքում: Առաջինի դեպքում կամ մարդն արդեն հարմարվել է, կամ գոնե գտել է համակերպման ուղիները: Երկրորդի պարագայում կարիքը կա հասարակության գործուն մասնակցության:

2015 թվականին հարցում են իրականացրել հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում: Նրանց պատասխանները ինքնուրույության հասնելու ճանապարհին ամենաուրախալին էին:

Փորձի փոխանակմանն ուղղված մի ծրագրով Անուշը մեկնել է Սլովենիա, սոցիալական կազմակերպությունում ծանոթացել նրանց գործելաոճին: Օգտագործած ամենատարբեր իրերը կազմակերպության սոցիալական աշխատողները երկրորդ կյանք տալուց հետո մատչելի գներով վաճառում են իրենց երկրի ներսում:

Շատ են կարևորում համագործակցությունը հասարակական այլ կազմակերպությունների հետ: Կյանքընկեր և գործընկեր է նաև զարդերի արտ-ստուդիայի հիմնադիր Լիլիթ Սինդոյանը, որը մեզ պատմեցի իր Անուշի մասին:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *