Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Թիվ 7 դպրոցի աշակերտները՝ թիվ N զորամասում տոնել են մայիսյան եռատոները

Ավտոբուսները թիվ N զորամաս են տեղափոխում Վանաձոր թիվ 7 դպրոցի աշակերտներին: Շնորհիվ Վանաձորի ավագանու անդամ Արման Ափինյանի, թիվ 7 հիմնական դպրոցի և ՊՆ N զորամասի եռակողմ համագործակցության՝ 70-ից ավելի աշակերտներ զորամասում՝ զինվորի հետ տոնեցին մայիսյան եռատոները: Նպատակը մեկն էր՝ բարձրացնել աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը: ՀՀ ՊՆ հրամանատար, փոխգնդապետ Վրույր Դանիելյանի գլխավորությամբ շարահրապարակում աշակերտները ոչ միայն Հետախուզական ուսումնական կենտրոնի հատուկ խմբի ցուցադրական պարապունքների ականատեսը եղան, այլև ներկայացան հետախուզական ցուցադրական համարներով: Աշակերտները շարժվեցին զորամաս, այստեղ հրամանատարի տեղակալ, մայոր Արարատ Մինասյանը ներկայացրեց ծառայողական կյանքը, զինվորի կենսակերպը և ոչ միայն: Երաժշտական ու պարային համարներով միջոցառումների հարուստ ծրագիր՝ աշակերտների կողմից, գովերգեցին սահմանը պահող զինվորի սխրանքները, մարտական ոգին ու կամքի ուժը: Վանաձորի թիվ 7 դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանը պատվոգրով պարգևատրեց թիվ N զորամասի հրամատար Վրույր Դանիելյանին, զորամասի մի շարք պաշտոնատար անձանց, ապաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում նշանակալի ավանդի համար արժանացավ պատվոգրի: Զորամասի կողմից պատվոգրով պարգևատրվեցին նաև դպրոցի մի շարք մանկավարժներ, նաև Վանաձորի ավագանու անդամ Արման Ափինյանը: Միջոցառումն ավարտվեց միասնական շուրջպարով:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *