Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

«Թող բոմբը վերցնեն ու գան էդ խոշորացման տեղը»: Եթե իրենց կարծիքները հաշվի չառան, լուսաղբյուրցիները կփակեն երկաթգիծն ու մայրուղին

Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում կրքերը շիկանում են: Մարզային իշխանությունների ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ հանդիպումը բազմաթիվ մտահոգությունների ու դժգոհությունների առիթ է դարձել: Խոսքն առաջիկա խոշորացման մասին է: Գյուղացիներին անհանգստացնում է հանգամանքը, որ ժողովրդի կարծիքի հետ հաշվի չեն նստում: «Եթե կառավարությունը մեր ձայնը չլսեց, կանցնենք բողոքի գործողությունների»,-վստահեցնում են լուսաղբյուրցիները: Պատրաստվում են փակել գյուղի միջով անցնող Երևան-Թբիլիսի երկաթգիծն ու Վանաձոր-Գյումրի մայրուղին: Խոշորացմանը դեմ իրենց գործողություններում նրանք վճռական են: Նրանք այս ամենը կառավարության կողմից հոգեբանական ճնշում են որակում գյուղացիների հանդեպ: Լուսաղբյուրի գյուղապետ Արամայիս Հակոբյանը ծանոթ է Լոռու փոխմարզպետի դիրքորոշմանը՝ խոշորացմանը դեմ լինելը գյուղապետերի կողմից հրեհրում որակելու մասով, բայց չի կիսում այն: Տեղեկություններ ունի, որ ոչ միայն իրենց, այլև հարևան գյուղերն էլ են դեմ խոշորանալուն: Մարդիկ ինչ էլ որոշեն՝ որպես ժողովրդի ընտրյալ ու գյուղի բնակիչ, պատրաստ է կանգնել իր բնակիչների կողքին:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *