ՈՒՂԻՂ. ՎԱՆԱՁՈՐՆ ԸՆՏՐՈՒՄ Է. ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ 2-ՐԴ ՀԱՄԱՐՆԵՐԸ
«Լոռի» հեռուստաընկերության ուղիղ եթերում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հերթական հեռուստաբանավեճն է: Բանավիճում են ցուցակների 2-րդ համարները. «Լուսավոր Հայաստան»՝ Կարինե Ղուկասյան, «Քաղաքացիական պայմանագիր»՝ Վանիկ Օհանյան, «Բարգավաճ Հայաստան»՝ Գարիկ Ղուկասյան, «Ապրելու երկիր»՝ Արմեն Այվազյան, և «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ Կարեն Պառավյան:
Թեկնածուները սկզբում անդրադարձան ավագանու ինստիտուտին, ՏԻՄ ընտրակարգին, որը Լոռու և Շիրակի մարզերում կյանքի է կոչվել 2016 թվականից:
Գ. Ղուկասյանը /ԲՀԿ/ նշեց, որ իրեն այնքան էլ չի բավարարում այն, որ ավագանին է ընտրում քաղաքապետին, մինչդեռ վանաձորցին կարող էր ուղիղ ընտրել համայնքի ղեկավար, իսկ 2016-ի փորձը ցույց տվեց, որ նույնիսկ քաղաքական պայմանավորվածության, հուշագիր ստորագրելու պայմաններում՝ հնարավոր չեղավ քաղաքապետ ընտրել, և Վանաձորը 5 տարի ղեկավարեց փոքրամասնության ներկայացուցիչը: Գ. Ղուկասյանը առաջարկում է, որպեսզի ապաքաղաքական անհատը հնարավորություն ունենա առաջադրվելու:
Կ. Ղուկասյան /ԼՀԿ/-Որպես թիմային փորձառու աշխատող, գտնում է, որ 2016-ին իրենք կարող էին կառավարել քաղաքը, սակայն ՀՀԿ-ն պարզապես ապօրինություն արեց: Ավագանու գործառույթներից շատ կարևոր է համայնքային բյուջեի վերահսկումը: Կ. Ղուկասյանը պատմեց ԼՀԿ կողմից Սահմանադրական դատարան դիմելու, իրենց խմբակցության և համայնքի բնակիչների արդյունավետ կապի մասին: Գտնում է, որ համամասնական ընտրակարգը ամենաարդյունավետն է:
Կ. Պառավյան՝ "Մամիկոն Ասլանյան" կուսակցությունների դաշինք- Գտնում է, որ համամասնական ընտրակարգն ավելի արդյունավետ է, փորձված մի շարք առաջադեմ երկրների կողմից: 2017-ին, քանի որավագանու նիստեր չէին լինում՝ քաղաքապետարանը աշխատում էր հիմնվելով 2016-ի համամասնությամբ: Կ. Պառավյանը նշեց, որ իրենց ցուցակում ընդգրկված են փորձառություն ունեցող մարդիկ:
Ա. Այվազյան /ԱԵ/- Մինչև կարծիք հայտնելը հակադարձեց Պառավյանին, նշելով, որ իրենց թիմի ղեկավար Մամիկոն Ասլանյանն ասել է, որ ընտրության հաջորդ օրը մոռանում ենք կուսակցականության մասին և դա ոչ ոքի հետաքրքիր չէ: Իսկ ավագանու ինստիտուտի մասին Այվազյանը նշեց, որ այն կայացած չէ, որովհետև 1996-ից սկսած մարդիկ որոշակիորեն ծանոթ-բարեկամ սկզբունքով են ընտրել: 2016-ի արդյունքում տեսանք, որ համամասնական ընտրակարգն էլ չաշխատեց, հուշագիր կնքվեց և չաշխատեց հուշագիրը: Համամասնական ընտրակարգը մեր պարագայում ճիշտ կլիներ, որ փոխվեր, մենք տեսնում ենք ինչ սկզբունքներով են կազմվում ցուցակները, մենք տեսնում ենք, որ այսօր վանաձորցին ընտրում է անհատների:
Վ. Օհանայան /ՔՊ/-Համամասնական ցուցակների բոլոր ներկայացուցիրներին վանաձորցիները ճանաչում են, մենք ներակայանում ենք կուսակցությունների դրոշների ներքո, որովհետև կուսակցությունները նաև ծրագրեր ունեն, իսկ անհատների դեպքում այն բավականաչափ դժվար կլիներ: Շեշտադրում արեց, որ մեր քաղաքացանիները ինֆորմացիային հստակ տիրապետում են և գիտեն, ով ինչու է առաջնորդվում: Վ. Օհանյանը գտնում է, որ քաղաքացին ճիշտ ընտրություն կկատարի:
Հաջորդ թեման Վանաձոր քաղաքի զարգացման ընթացքին է վերաբերում, արդյո՞ք թեկնածուները բավարարված են այդ ընթացքից:
Արմեն Այվազյան /ԱԵ/- Վանաձորցիները տեսնում են, որ համայնքային խնդիրները չեն լուծվում, և գտնում է, որ համայնքային բյուջեն բավարար էր, որ բոլոր բնագավառներում առաջընթաց լիներ: Չկա արդյունավետ կառավարում, և չպետք է վանաձորցիները ընտրեն այն մարդկանց, ովքեր ասում են, որ համայնքային բյուջեն ոչ թե զարգանալու, այլ գոյատևման բյուջե է:
Կ. Պառավյան /Մ.Ա. դաշինք/- Մոտ 3 մլրդ 200 մլն բյուջեն պայմանավորված է սեփական եկամուտների հավաքագրման մուտքերով, լավ աշխատանքով: Գոյատևել կարելի է և 2, և 3, և 4 մլրդ-ով, բայց Վանաձորում փոփոխություն եղել է, սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել քաղաքում: Աշխատանքներ տեսանելի կատարվում են և համայնքային բյուջեով, և կառավարության սուբվենցիոն ծրագրերով:
Թեմայի հետ կապված բանավեճ ծավալվեց Ա. Այվազյանի և Կ. Պառավյանի միջև՝ աղբատար մեքենաների հնամաշ լինելը հիշատակելով:
Կ. Ղուկասյան /ԼՀԿ/- Մեր բյուջեն գոյանում է մեր քաղաքացիերի հարկերից ու տուրքերից: Մենք պետք է մեր քաղաքացիներին շնորհակալ լինենք , որ բարեխղճորեն կատարում են վճարումները, և թող ոչ ոք չփորձի իրեն վերագրել քաղաքացու արածը, բայց պետք է հաշվի առնենք, որ նշված գումարից հսկայական չափ տրամադրվում է աշխատակազմին՝ աշախատավարձի տեսքով, բայց վանաձորցին գոհ չէ քաղաքի զարգացումից, բակեր չունենք, երեկոյան ժամերին տրանսպորտ չկա, անբարեկարգ են բոլոր փողոցները, անձրևաջրատարները չեն մաքրվում:
Վ. Օհանյան / ՔՊ/- Բյուջեի մեծ մասը ծախսվել է ՀՈԱԿ-ների աշխատավարձերի և սուբվենցիոն ծրագրերի ներդրումային մասն ապահովելու համար: Մեր բնակիչների վստահության շնորհիվ բարձրացնել է պետք համայնքային բյուջեի դրամաշրջանառությունը, և այո, Վանաձորի բյուջեն գոյատևման բյուջե է:
Գ. Ղուկասյան /ԲՀԿ/- Ավագանին կայացած չէ, արդեն համաոզվում ենք, և քանի որ այն հասարակական է և վճարովի չէ, մարդիկ մատների արանքով են նայում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն