Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Վանաձորն ընտրում է. բանավիճում են վանաձորցի կին թեկնածուները

ՎԱՆԱՁՈՐՆ ԸՆՏՐՈՒՄ Է. ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃ՝ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ

 «Լոռի» հեռուստաընկերության ուղիղ եթերում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հերթական հեռուստաբանավեճն է, այս անգամ բանավիճում են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Լուսինե Թադևոսյանը, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքից՝ Գայանե Թադևոսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Անահիտ Կարապետյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Լիլիթ Հովսեփյանը:

Առաջադրման դրդապատճառների և կանանց մասնակցության վերաբերյալ արտահայտվեցին քաղաքական ուժերի ներկայացուցիչները , նշելով, որ կարևորում են կնոջ դերը քաղաքականության մեջ:

Մասնավորապես.

Լուսինե Թադևոսյան /ՔՊ/- Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքին կին է կագնած: Օրինակ, հանդիպումների ժամանակ ըտրողները կականց լուրջ ու կարևոր հարցեր են ուղղում, ասնք՝ կրթությասն ոլորտի, նախադպրոցական օղակների խնդիրների մասին: Կանայք աչքերով տեսնում են ավելին, քան տղմարդիկ, կնոջ մտահորիզոնը ավելի լայն է, քան տղամարդունը:

Գայանե Քալանթարյան /Մամիկոն Ասլանյան դաշինք/-Վանաձորի 1-ին կին ավագանին է եղել, սակայն չեմ ուղզում առանձնացնել, բայց քանիո որ մենք տարբերվում ենք տղամարդկանցից մեր հոգեբանությամբ, մեր մտահորիզոնով, մեր անատոմիայով, անգամ մենք մի հորմոն ունենք, որը կողչվում է ՝ «Օքսիտոցին», որը վտանգի ժամանակ շատ մեծ քանակությամբ արտադրվում է: Այդտեղից է գալիս մեր ուշադրությունը երեխաների հանդեպ, վտանգի հանդեպ:

Լիլիթ Հովսեփայան /ԱԵ/-Օրենքով ամրագրված է այլևս, որ ցուցակի ամեն 3-րդը պետք է լինի կին, բայց մենք կարևորոում են մասնագետ լինելը:

Անահիտ Կարապետյան /ԼՀԿ/- Մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերը կանանց ներգրվում են հենց քվոտայի պատճառով, սակայն ԼՀԿ-ն այդ մոտեցուըւմը չունի, մեր եռյակում 2-ը կին են: Որպես գործող ավագանի, նշում է, որ նիստերին կանանց մտահոգությունները, հոգատաությունը քաղաքւի հանդեպ նկատելի էր:

Վանաձորում տեղի ուեցած բոլոր ընտրություններին ամենաակտուալ հարցը շարունակում է մնալ տնակային ավանների հարցը, որի շուրջ էլ ծավալվեց բուռն բանավեճ: Անահիտ Կարապետյանը /ԼՀԿ/ գտնում է, որ հանրային քննարկումները սկսել են ձևական բնույթ կրել և քաղաքացին եթե նույնիսկ մասնակցում է այդ քննարկմանը՝ իր ձայնը լսելի չէ, այսինքն իր կարծիքը հաշվի չի առնվում:

Օգտատերերի հարցերին անդրադառնալով թեկնածուները կարծիքներ և դիրքորոշում հայտնեցին համայնքում քաղաքական միջավայրի, քաղաքապետարան-համայնք-բնակիչ կապի վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *