Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում է ծեծկռտուքին իր մասնակցության մասին լուրերը

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում է, որ ինքը մասնակցություն է ունեցել սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Ես ժամը 10-ից եղել եմ իմ տանը, դա ֆիքսել են մեր տեսախցիկները, թե ինչպես եմ ես սեփական մեքենաս կայանում բակում և բարձրանում բնակարան»,- Գյումրիում անկախության 28-րդ ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա և հավելեց, որ ինքը զինվորականներին չի ճանաչում։

Նշենք, որ միջադեպի հետևանքով կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և մինչև հիմա գտնվում է կոմայի մեջ։ Ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:

Ինչո՞ւ են Տրդատ Սարգյանի անունը հնչեցնում, եթե նա չի մասնակցել միջադեպին, ո՞ւմ է ձեռնտու, հարցին մարզպետը պատասխանեց, որ ցուցմունքեր են եղել, որում նշվել են, որ նա մասնակցել է։

«Կարծում եմ՝ պետք է պարզել, թե ում հրահանգով է նման ցուցմունք տրվել, և այդ նույն հրաման տվողը պետք է պատասխան տա։ Կարծում եմ՝ փորձում են ինձ ներգրավվեն, որպեսզի գործին հնչեղության տան»,- ասաց նա։

Մարզպետն այդ գործի շրջանակում հարցաքննվել է։ Լուրերը, թե օգնականն իր ազգականն է, հերքեց՝ ընդգծելով՝ «Երբ որ օգնական է նշանակվել, որևէ կապ չի ունեցել ինձ հետ։ Հետագայում ամուսնացել է իմ հորեղբոր թոռան հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *