Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Զանգվածային ծեծկռտուք Սանկտ Պետերբուրգում՝ հայերի և դաղստանցիների մասնակցությամբ (տեսանյութ)

Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի թաղամասերից մեկում հայերի և դաղստանցիների միջև:

Այս մասին հաղորդում է fontanka.ru կայքը:

Տեղեկատվության համաձայն՝ ոստիկանությունը առավոտյան 4.30 ահազանգ է ստացել, որ «Проспект Славы» մետրոյի կայարանի հարեւանությամբ  ծեծկռտուք է, որին մասնակցել  է 16 մարդ:

Ինչպես հաղորդում է կայքը, զանգվածային ծեծկռտուքի մասնակիցները ծնունդով Հայաստանից և Դաղստանից են, միջադեպից հետո հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *