Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Զորիկ Պողոսյանն՝ ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն` IPSU վարկածով, Արամ Զուրաբյանն ուՀարութ Մխիթարյանը՝ռեկորդակիրներ

Հոկտեմբերի 4-6-ը Թբիլիսում կայացել է ուժային եռամարտի IPSU վարկածով աշխարհի առաջնություն՝ մասնակցությամբ 30 երկրների 200 մարզիկների: Առաջնությանը փայլուն մասնակցություն է ունեցել Վանաձորի հավաքականը՝ 10 մասնակցով: Նրանցից աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Վանաձորի ծանրամարտի մարզապրոցի սան Զորիկ Պողոսյանը՝ մարզիչ Արեն Պալյան, 91 կգ քաշային կարգում եռամարտի 600 կգ արդյունքով դարձել է աշխարհի IPSU վարկածով ոսկե մեդալակիր: Ձգում վարժությունում 246 կգ արդյունքով՝ 90 կգ քաշայինների պայքարում, IPSU-ի աշխարհի ռեկորդ է սահմանել Վանաձորի "Ալեքս" սպորտ մարզակումբի գլխավոր մարզիչ Արամ Զուրաբյանը: Հաշմանդամություն ունեցող մարզիկների խմբում էլ 130 կգ արդյունքով հրում պառկած դիրքից վարժությունում IPSU վարկածով ռեկորդակիր է դարձել նույն մարզակումբի սան Հարություն Մխիթարյանը: Արամ Զուրաբյանի սաներից առաջնության պատանիների խմբում մրցանակային 1 տեղեր են զբաղեցրել Սերգեյ Գրիգորյանը, Էդիկ Մխիթարյանը, Արեն Կիրակոսյանը, 2-րդ տեղ՝ Սուրեն Անանյանը, Վահագն Զալինյանը և 3 –րդ տեղ Հենրի Խաչատրյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *