Facebook

Ալիևը որոշել է խաղադրույքի վրա դնել ադրբեջանական ողջ բանակը՝ հսկայական կորուստների գնով փորձելով մոտենալ Շուշիին

Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան էջում գրում է

ԽԵԼԱՀԵՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՃԻԳԸ․․․

Իլհամ Ալիևը որոշել է ամեն գնով նվաճել Շուշին․․․Գիտե՞ք ինչու․ Շուշիում ադրբեջանցի զինվորների մուտքով ու ադրբեջանական դրոշի բարձրացմամբ Իլհամ Ալիևը հույս ունի, որ ամեն ինչ իրեն կներվի ու նա կստանա մեղքերի լիակատար թողություն՝ ահռելի չափերի հասնող մարդկային ու տեխնիկայի կորուստներն արդարացնելու համար․․․ Դա հուսահատ ճիգ է, բայց Իլհամ Ալիևի խաղամոլ խառնվածքին շատ հատուկ է գնալ մաքսիմալ վտանգավոր վա բանկի․․

1996 թ․ այդպիսի վա բանկի գնալու հետևանքով նա տանուլ էր տվել մեծ գումար և չէր կարողացել վճարել թուրքական կազինոյի սեփականատիրոջը։ Վերջինս Իլհամ Ալիևին պատանդ էր վերցրել և նետել էլ նկուղը, որտեղից Իլհամ Ալիևը դուրս եկավ հոր՝ Հեյդար Ալիևի վճարած փրկագինը տեղ հասնելուց հետո։
Հիմա Իլհամ Ալիևը որոշել է խաղադրույքի վրա դնել ադրբեջանական ողջ բանակը, որը հսկայական կորուստների գնով փորձում է ընդհուպ մոտենալ Շուշիին։ Ովքեր քաջատեղյակ են, թե ինչ աշխարհագրական անառիկ դիրք ունի Շուշին, քաջ հասկանում են, որ քաղաքը հնարավոր է պաշտպանել նույնիսկ փոքր ուժերով, իսկ այն գրավել ցանկացողը հաջողության հասնելու համար պետք է օգտագործի մեծ քանակությամբ օդուժ, զրահատեխնիկա և պատրաստ լինի 15-20 հազար զոհ տալ, չհաշված վիրավորների քանակը․․․ Այս պահին մենք տեսնում ենք միայն դիվերսիոն-խափանարար խմբերի և ադրբեջանկան բանակի փոքրաթիվ ստորաբաժանումների գործողություններ միայն, որոնց շնորհիվ ոչ մի կերպ հնարավոր չէ գրավել, առավել ևս ամրանալ քաղաքում․․․ Կգնա՞ն արդյոք Իլհամ Ալիևին պատանդ վերցրած թուրք գեներալները նման խելահեղության և կկոտորեն ադրբեջանական բանակի մնացած մարդկային ու ռազմատեխնիկական ներուժի ճիշտ կեսը։ Հարցը հռետորական է, քանի որ նման խելահեղությունից հետո ողջ Ադրբեջանը կմնա անպաշտպան, թույլ տալով հայկական ուժերին առաջանալ Ադրբեջանի տարածքով մեկ ու ռազմակալել ավելի շատ տարածքներ, քան 1993-1994 թթ․ ընթացքում․․․
Այս դեպքում խաղադրույքի վրա կդրվի ադրբեջանական պետության հետագա գոյությունը որպես այդպիսին, նոր արհավիրքներ բերելով Ադրբեջանի խաղաղ բնակչությանը․․․

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *