Սոցիալական

Արտոնյալների մասին

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամիսներ առաջ ահազանգել էինք, որ Բաղրամյան փողոցի վրա ապօրինաբար քանդվել է ճանապարհի երկայնքով ձգվող, ճարտարապետական հուշարձան հանդիսացող, զարդանախշերով պատնեշը։

Ի պատասխան մեր կողմից բարձրացված հարցերի, քաղաքապետ Ասլանյանը պատասխանել էր, որ դատի է տվել այդ «անիրավին», դատարանով պարտադրել տուգանք մուծել մոտ 2մլն ՀՀ դրամի չափով ու պարտավորեցրել վերականգնել քաղաքին հասցված վնասը՝ ասել է թե վերակառուցել պատը...

Անցան ամիսներ, պատն իհարկե չվերականգնվեց, քանի որ դժվար թե «անիրավը» պատը քանդած լիներ առանց նախնական համաձայնության, իսկ տուգանքի մուծման մասին լուր չկա...

Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ քանդվել է նաև պատի մնացած հատվածը, որի արդյունքում սեփականատերը «ստեղծել» է ճանապարհին կից բարձրաժեք հասարակական նշանակության տարածք, այսպես ասած՝ «քառակուսի մետր»։

Քաղաքն անխնա այլանդակողներին ձայն տված համաքաղաքացիներս ու՞ր են, լա՞վ եք զգում ձեզ։

Դատախազությու՞ն, ու՞ր ես»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *