Սոցիալական

Դրական քայլ՝ ենթատեքստում շարունակվող անառողջ ավանդույթ

Դրական քայլ՝ ենթատեքստում շարունակվող անառողջ ավանդույթ... 
Այսօր Վանաձորի համայնքապետարանում էին ուսումնական հաստատություններում վճարովի համակարգում սովորող, սոցիալապես առավել անապահով ռիսկային խմբերի թվով 27 ընտանիքների ուսանողներ, ում բարձր առաջադիմությունը հաշվի առնելով Ավագանու որոշմամբ հաստատված կարգով ֆինանսական աջակցություն ցուցաբերվեց։

Առաջին հայացքից ամեն բան իդեալական է, եթե փորձում ենք կրկին չնկատել համայքնապետարանի ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը... Կազմակերպված կարևոր հանդիպմանը հերթական անգամ ներկա են գտնվել ավագանու գործընկեր անդամներ բացառապես ՀՀԿ, ՀՅԴ և ՀՎԿ խմբակցություններից։ Հաշվի առնելով, որ Ավագանու մայիսի 30-ին կայացած նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը արձանագրել է, որ հայաստանյան նոր իրողությունները որևէ կերպ չեն ազդել քաղաքական կուսակցություններից ձևավորված Վանաձորի ավագանու վրա, կրկին փաստում ենք, որ արտոնյալ խմբակցություններ ունենալու անառողջ ավանդույթը շարունակվում է... Իսկ մյուս խմբակցությունները շարունակում են լրատվական անդրադարձերից իմանալ, որ իրենց անունից նման «հրավեր» է եղել....

Հ.Գ. Իսկ թե ինչու են ուսումնական հաստատությունների ցանկից դուրս մնացել որոշները, դեռ կտեղեկանանք...

Անահիտ Կարապետյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *