Սոցիալական

Ձորագետի վրա 2 նոր ՀԷԿ են ուզում կառուցել ու նորից մեր բնությունը մեր ձեռքից գողանում են ինչ-ինչ օլիգարխներ

Ֆեյսբուքյան օգտատեր Նարե Աթոյանը գրում է

Փաստորեն, Ձորագետի վրա ԵՐԿՈՒ նոր ՀԷԿ են ուզում կառուցել ու մեր չքնաղ գետը 18 կմ ԿՓԱԿԵՆ խողովակի մեջ... ու փաստորեն Ստեփանավանի կողմերը եկող զբոսաշրջիկներին կասենք՝ եկեք, խողովակներով ու մեր ՀԷԿ-երով զմայլվեք... ու ՆՈՐԻՑ մեր բնությունը մեր ձեռքից ԳՈՂԱՆՈՒՄ են ինչ-ինչ օլիգարխներ...
❗️ Ձորագետի վրա արդեն իսկ գործում են 4 փոքր հիդրոէլեկտրակայաններ, մեկն էլ այս պահին գտնվում է կառուցման փուլում։ Հիմա էլ ցանկանում են 2 հատ էլ կառուցել Լոռու բերդի հատվածում, որոնք ևս 18 կմ երկարությամբ գետը կվերցնեն խողովակների մեջ։ Մեկ ՓՀԷԿ էլ գործում է Ձորագետի Չքնաղ վտակի վրա, իսկ երկուսն էլ կառուցման փուլում են։
⚠️ Այսինքն բոլորի միասին այս պահին կստացվի 10 հատ։ Ո՞ւր ենք գնում այսպիսի տեմպերով, ի՞նչ է լինելու այս հրաշագեղ ձորի, բնության ու գետավազանի հետ։
❗️ Լուսանկարներում Ձորագետն է մինչև ՀԷԿ-ի ջուր վերցնելն ու դրանից հետո։ Նայեք ու պատկերացրեք ինքներդ, թե ինչ է սպասվում գետի մյուս հատվածներին։

Զմայլվեք չքնաղ տեսարանով, քանի դեռ կարող եք...

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *