Սոցիալական

Եթե իմ նկարը կամ անունը որևէ մեկին օգնում է, որ իր բիզնեսը մի քիչ ավելի առաջ գնա, ես ողջունում եմ. Ն. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ Հարկային օրենսգրքում լրաջագույն փոփոխություններ են կատարվելու, իջեցվելու է եկամտահարկը:  Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Հարկային օրենսգրքի պարզեցման ենք գնալու, որոշակիորեն իջվելու է նաև երկամտահարկը»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով` անհրաժեշտ է լուրջ փոփոխություններ կատարել նաև հանրային կառավարման ոլորտում:

«Ըստ էության մեր հանրային կառավարման համակարգն ուռճացված է ու ոչ էֆեկտիվ, մեր պետական կառավարման համակարգը դանդաղաշարժ է, ու երբեմն այդ դանդաղաշարժությունն այն աստիճանի է հասնում, որ շարժումը դառնում է անիմաստ: Նույնիսկ ես վարչապետս զգում եմ դա, պատկերացնում եմ քաղաքացին ինչպես կզգա», – ասաց վարչապետը:

Նա խոսեց տնտեսական առաջընթացի մասին կառավարության պատկերացումների մասին:

 «Մեր տնտեսական լոկոմոտիվի դերում տեսնում ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը: Սա վերաբերվում է բարձր տեխնոլոգիական կոնկրետ արտադրանքին, ինչպես ընդունված է ասել, կոշտ արտադրանքին»: Վարչապետը հավաստիացրեց՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրություն կա արդեն:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հետաքրքրություն կա ՀՀ-ում արևային էլեկտակայանների պանելներ թողարկելու, արտադրանք ստեղծելու վերաբերյալ: Ներդրումներ կան հեռուստացույցերի ու կենցաղային տեխնիկայի արտադրանքի թողարկում է ստեղծվելու:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր տնտեսությունը պետք է կառուցվի արտահանելու տրամաբանությամբ, քանի որ մեր շուկան շատ փոքր է: Այնուհետև նա օրինակ բերեց ադամանդագործությունը, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը: Հետո էլ կոչ արեց աջակցել տեղական արտադրողին. «Կոշիկ, հագուստ հագնելիս տեղականը լինի այնպիսի որակի ու գնի, որ հնարավորություն ունենանք դա օգտագործել: Նման հնարավորություն կա: Մեզ մոտ արտադրվող որակյալ կոշիկներ կան, հագուստի որոշակի տեսականի, որ ես հաճույքով օգտվում եմ: Ուրախ եմ, որ ես հանրահավաքին մի պիջակ էի հագել, հետո տեսա, որ գրում են, թե դա «Gucci»-ի կամ «Zilli»-ի է: Ուզում եմ ասել, որ դա Հայաստանում արտադրված պիջակ էր, ցավոք ոչ գործարանում, այլ մասնավոր դերձակի մոտ պատվիրված: Ուրախ եմ, որ նման տպավորություն է ստեղծվել, դա նշանակում է, որ ՀՀ-ում լուրջ պոտենցյալ կա այդ առումով»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է նաև իր նկարներով այս կամ այն ապրանքի արտադրությանը: Նա շեշտել է, որ ինքն ուրախ է, որ դա մարդկանց օգնում է՝ ավելի շատ եկամուտ ստանալու:

«Եթե իմ նկարը կամ անունը որևէ մեկին օգնում է, որ իր բիզնեսը մի քիչ ավելի առաջ գնա, ես ողջունում եմ: Եթե մի մարդ, որը մինչև այդ աղքատության նպաստի հույսին էր և իմ հեղափոխության պատկերով, անունով մի ապրանք է մտածել՝ բաժակ, շապիկ և այլն ու եկամուտ է ստանում, վաճառում է, և դա նրան քաջալերում, ոգևորում է աշխատել, ես ուրախ եմ ու համարում եմ շատ մեծ ծառայություն Հայաստանի ապագային և զարգացմանը», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս վստահեցրել է, որ այս առումով ինքը որևէ դիսկոմֆորտ չունի, քանի որ այսօրվա կառավարության հիմնական նպատակն աղքատության հաղթահարումն է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *