Սոցիալական

«Իմ տեղեկություններով Հայաստանը ներառվել է ԱՄՆ-ից աջակցություն ստացող երկրների շարքում»:Արսեն Խառատյան

Ամերիկայի Միացյալ Նահանգներն անհետաձգելի առողջապահական խնդիրների և մարդասիրական աջակցության նպատակով հատկացնում է 274 միլիոն ԱՄՆ դոլար՝ օգնելու COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքար ծավալել այն երկրներում, որտեղ առավել մեծ են համավարակի հետ կապված ռիսկերը։ Այս մասին տեղեկանում ենք  ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունից։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ  274 միլիոն դոլարը կտրամադրվի աշխարհի առավել ռիսկի ենթարկված երկրներից 64-ին՝  համաճարակի դեմ պայքարելու համար։

 Հայտարարության  մեջ երկրների անուններ չեն նշվում, սակայն հասարակական-քաղաքական գործիչ, կոնֆլիկտաբան, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր տեղեկություններով Հայաստանը ներառվել է աջակցություն ստացող երկրների շարքում։

«Ամերիկյան աջակցություն է սպասվում: Իմ ունեցած տեղեկություններով, աջակցությունը լինելու է շոշափելի: Հուսամ՝ շուտով զարգացման ծրագրերի ուղղությամբ ևս լավ նորություններ կունենանք, սակայն հաշվի առնելով խորացող ճգնաժամը, սա չափազանց կարևոր է լինելու» ,- գրել էԽառատյանը,ով մի քանի տարի ապրել է ԱՄՆ-ում։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան  էջում մեր երկրին տրամադրվելիք աջակցության մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *