Սոցիալական

Ինվազիվ կարդիոլոգիայի և ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի նորաստեղծ ծառայություններից օգտվել են 100 քաղաքացիներ: Վանաձորի բժշկական կենտրոն

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրում է

Հարգելի ընկերներ, վանաձորցիներ, լոռեցիներ,

Մեծ սիրով և հպարտությամբ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ սույն թվականի օգոստոսի 22-ին լրացավ «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի «Ինվազիվ կարդիոլոգիայի՝ միջամտային սրտաբանության և ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի՝ միջամտային ճառագայթաբանության» նորաստեղծ ծառայության աշխատանքային 1 ամիսը։

Ներկայացնում եմ 1 ամսում կատարած աշխատանքի փոքրիկ հաշվետվություն՝

ընդհանուր դեպքերի քանակը - 100 (կատարվել են անհետաձգելի և պլանային ախտորոշիչ կորոնարանգիոգրաֆիա և անհրաժեշտության դեպքում անհետաձգելի կամ պլանային ստենտավորում), որից՝ միայն կորոնարանգիոգրաֆիա - 75 դեպք, որից (25% վճարովի հիմունքներով և 75% պետական պատվերով) դեպքեր, այս հիվանդների մի մասը կարիք են ունեցել սրտի կորոնար անոթների հետագա պլանային բաց վիրահատությունների, իսկ գերակշիռ մասը կարիք չեն ունեցել հետագա ստենտավորման և իրենք վերցվել են մեր սրտաբանների կողմից դիսպանսեր հաշվառման և հսկողության, ստանում են համապատասխան դեղորայքային բուժում

ստենտավորում - 25 դեպք, որից՝

9 դեպք - «Stent for Life - Կյանքի Ստենտ» ծրագրով - պետական պատվեր,

3 դեպք - երկրորդ խմբի հաշմանդամներ - պետական պատվեր,

3 դեպք - նպաստառու, սոցիալապես անապահով - պետական պատվեր,

1 դեպք - զինծառայողների ծրագրով - պետական պատվեր,

9 դեպք - վճարովի հիմունքներով կատարված ստենտավորում:

«Ինվազիվ կարդիոլոգիայի՝ միջամտային սրտաբանության, ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի՝ միջամտային ճառագայթաբանության ծառայություն»...կյանքեր փրկող ծառայություն «Վանաձորի Բժշկական Կենտրոն»-ում

Շնորհակալություն, առողջ եղեք:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *