Բողոքող քաղաքացիները դադարեցրեցին իրենց ակցիան քաղաքապետարանի դիմաց, երբ կարդացին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական՝ Արեն Մկրտչյանի գրառումը ֆեյսբուքում։
Արեն Մկրտչյանը մասնավորապես ասել է, որ հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը և հարուցվել է քրեական գործ։
«Ընկերներ, հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են Ազգային անվտանգության ծառայությանը։ Ինչպես գիտեք, Երևան հիմնադրամի գործով հարուցված է քրեական գործ։ Գործն ընթացքի մեջ է, իսկ փոխանցված նյութերը կկցվեն գործին։
Ես ու հետաքննող ողջ թիմը պատրաստ ենք ներգրավվել քր. գործում և որպես վկա կանչվել հարցաքննության»,- գրել է Արեն Մկրտչյանը։
0 Մեկնաբանություն