Ալավերդում ուժգին քամու հետևանքով փթած ծառը պոկվել է և հարվածել Արկադի Մղդսյանին պատկանող ավտոմեքենային: Արդեն օրեր շարունակ Արկադի Մաղդսյանը չի թույլատրում ծառը մեքենայից հեռացնել ու ճիշտ է անում :
Հարցը այստեղ նրանում է, որ քաղաքացին համոզված է, որ իրեն պետք է փոխհատուցեն ու տրամաբանորեն ճիշտ է:
Ծառը փթած է և այն պետք է ժամանակին հատվեր, որպեսզի նման հետևանք չլիներ, նույն հաջողությամբ այց ծառը կարող էր հարվածել ասենք երեխային, կամ թեկուզ չափահասին և անդառնալի հետևանքներունենար :
Հարց, ով պետք է փոխհատուցի Արկադի Մղդսյանի կրած վնասները, ըստ տրամաբանության տեղական ինքնակառավարման մարմինները, սակայն արի ու տես կարծես չկա համապատասխան որևե ընթացակարգ :
Մինչև գործը դատական ատյաններ հատելը ահրաժեշտ է գնահատական տալ այս դեպքին ու հստակ պաշտոնական պատասխան , արդյոք նման դեպքում առկա է մեղավոր և ով պետք է փոխհատուցի քաղաքացու կրած վնասները :
Կոչ եմ անում պետական մարմիններին այս հարցում պետական և պաշտոնական մոտեցում ցուցաբերել, քանզի քաղաքացու ձայնը անտեսվում է իսկ ժամանակը գնում է :
Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան էջից
0 Մեկնաբանություն