Սոցիալական

Խումբն ստեղծվեց կարանտինային ձանձրալի մեկուսացումն ու նորաձև դարձած հեռավարը նաև ճամփորդության դաշտ բերելու նպատակով

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Հովհաննիսյանը գրում է 

Ուզում եմ խոսել արդեն հազարավոր մարդկանց կողմից սիրված մեր Բարի գալուստ Լոռի / Welcome to Lori խմբի մասին։ Մի ամիս առաջ ես ու իմ լավ հարազատ Կորյունը խոսում էինք ու ծագեց էս միտքը․ բացել մի խումբ, որտեղ մենք՝ լոռեցիներս, կունենաք մի հարթակ, որտեղ կկարողանանք բոլորին ցույց տալ մեր հրաշք մարզը, թե՛ Հայաստանի մնացած մարզերի բնակիչներին, թե՛ արտերկրի ժողովրդին։ Հաշված օրերի ընթացքում մեզ միացավ 5000 մարդ՝ Հայաստանի լավագույն լուսանկարիչներ, քաղաքական գործիչներ, օտարերկրացիներ, տարբեր մասնագիտության տեր մարդիկ։ Խումբն անասելի թափով զարգացավ և սկսեց օրական ստանալ ավելի քան 200 նկար՝ Լոռու մարզի բոլոր գյուղերից ու քաղաքներից, ամենահայտնի ու անհայտ վայրերը մարդիկ սկսեցին նկարել ու տեղադրել մեր խմբում։ Արդեն հաշիվս կորցրել եմ, թե ինչքան նամակ եմ ստանում մարդկանց կողմից, որոնք ուղղակի ասում են․ «շնորհակալ ենք մեր մռայլ առօրյան էսքան պայծառ դարձնելու համար»։ Խումբն ստեղծվեց առանց որևէ կոմերցիոն նպատակի, ստեղծվեց ուղղակի բոլորիս համար։ Մարդիկ, որոնք ուղղակի անցնում էին տարբեր վայրերով, խմբի ստեղծումից հետո սկսեցին էդ վայրերի գեղեցկությունը նկատել ու դարձնել ընդհանուրի հարստությունը։ Խմբում կան հստակ կանոններ, որոնց բոլորն են հետևում՝ գրել բացառապես հայատառ, ոչինչ չգովազդել, միմյանց հարգել, քաղաքական թեմաներ չքննարկել։ Անկեղծ կլինեմ՝ էս ամենը ինձնից շատ–շատ ռեսուրս ու էներգիա է խլում, բայց Լոռուս հանդեպ ունեցած սերն էդ ամեն ինչի հետ երբեք չի համեմատվի:
Շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց, որոնք եկան մեր խումբ ու ամեն օր հազարավոր մարդկանց օգնում են բացահայտել մեր հրաշք մարզը։ Արդեն շատ արձագանքներ ենք ստացվել արտերկրի տարբեր կազմակերպություններից ու մարդկանցից։ Ստացել ենք նաև տարբեր առաջարկներ բայց դեռ մտածում ենք էդ ուղղությամբ։ Մի խոսքով՝ շատ երկար ստացվեց, բայց նաև ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել, էս կյանքում, որպես ՄԱՐԴ չկայացած մեր որոշ համաքաղաքացիների, որ էդեպես էլ չկարողացան էս ամենը մարսել ու միանալ մեզ՝ մեր անշահախնդիր գործում։ Ապրեք, որ կաք, ձեզ նման մարդկանց շնորհիվ ես միշտ ավելի շատ բաների եմ հասնում։ Աստված մեզ պահապան, իսկ ձեզ է՝լ ձեր կամեցածի չափով 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *