Պարոն Շարմազանով, Ձեր դստեր նամակին հազարավորներն արձագանքեցին՝ ոմանք մխիթարելով ու կարեկցելով, ոմանք բացատրելով... Մարդիկ գիտակցեցին, որ նամակն անպատասխան չեն թողնում, սպասումը չեն տրորում: Հիմա Ձե'ր հերթն է: Կկարողանա՞ք այդքան ուժ, քաջություն, բարոյականություն գտնել Ձեր մեջ՝ պատասխանելու այս երեխային, բացատրելու, թե ինչու՞ նրա նամակը չհասավ զինվորին: Չե՜ք կարող, ո'չ մեկը չի կարող, քանզի կսպանեք երեխայի ՀԱՎԱՏԸ, մանու՜կ հավատը, որն այլևս ոչ մի հեղափոխությամբ չի վերականգնվի:
0 Մեկնաբանություն