Սոցիալական

«Լուսավոր Հայաստան»-ը ճարտարապետների լիցենզիաների ժամկետը երկարաձգելու առաջարկով օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ճարտարապետների լիցենզիաների ժամկետը ողջամիտ ժամկետով երկարաձգելու առաջարկով օրենսդրական նախաձեռնություն է մշակել ու դրել շրջանառության մեջ:

Այս մասին նշված է կուսակցության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը մշակել և շրջանառության մեջ է դրել ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն, որով, մասնավորապես, առաջարկվում է ողջամիտ ժամկետով երկարաձգել ճարտարապետների լիցենզիաների ժամկետը՝ հնարավորություն տալով լուծել այս ընթացքում նախկին օրենքի ընդունմամբ առաջացած խնդիրները, ինչպես նաև սահմանել, որ առանց համապատասխան լիցենզիայի՝ լիցենզավորման ենթակա գործունեություն կատարելն այս ժամանակահատվածի համար չի համարվելու իրավախախտում»,- գրված է հաղորդագրությունում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *