ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Տեղեկացնեմ, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։
Մեղավորները անպատիժ չեն մնա։
Ավելի վաղ պատգամավորը մեկ այլ գրառում էր արել առ այն, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Ադիբեկյանին պետական պահպանություն է պետք տրամադրել։ Գրառումից հետո ստացել էր ստորեւ ներկայացված ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով արված ձայնագրությունը։
Պատգամավորը հորդորել էր շտապ գործել, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ու պաշտպանել դատավորին այս ստահակների ոտնձգությունից։
Հայտարարությամբ հանդես է եկել նաև ԲԴԽ-ն.
Այսօր երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարված միջադեպից հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն անմիջապես մեկնել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Տեղեկացնենք, որ այս պահին արդեն իսկ լուծված է դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը:
Տեսանյութն՝ այստեղ
0 Մեկնաբանություն